24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն ապատեղեկացնող անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև իբրև թե եղած շփումների մասին: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ պաշտոնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտոնաթողությունից հետո և ո՛չ էլ որևէ այլ ժամանակահատվածում ուղղակի կամ անուղղակի շփում […]

Վարչապետը ասուլիս է տվել ռուս լրագրողների համար

արչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը […]

Վարչապետը տիկնոջ հետ մեկնում է Իտալիա 30 հոգանոց պատվիրակությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Վարչապետի այցը կմեկնարկի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանը կայցելի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների հետ: Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում […]

Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը չի կատարում իր սահմանադրական պարտականությունները. Հրապարակ

Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը բոլորովին անտեսել է իր սահմանադրական պարտականությունները։ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնների համալրման բոլոր ժամկետները սպառված են, սակայն Արմեն Սարգսյանը ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակել։ ԲԴԽ-ում այս պահին դատավոր անդամի 2 թափուր տեղ կա։ Մեկը թափուր է մնացել վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի հրաժարականից՝ հուլիսի 19-ից հետո։ Նոր թեկնածու պետք է առաջադրի […]

Նոր պաշտոնականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում առևտրական կցորդի պաշտոնից։   Որոշման մեջ մասնավորապես նշվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը` Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից։

Ոստիկանության պաշտոնյաները 700 մլն դրամի վնաս են պատճառել․ ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող  երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները: Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից: Ուսումնասիրությունն իրականացվել է՝ ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ,  բ) ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ, գ) գնման […]

Այս պահին կողմերը չեն բանակցում որեւէ կոնկրետ փաստաթուղթ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել. արդյո՞ք ինչ է փոխվել, ի՞նչ փաստաթղթերի մասին է նա խոսել, […]

«Ինչո՞ւ Հայաստանի առաջնորդը պետք է մտածի Ադրբեջանի մասին»: Նիկոլ Փաշինյանի կոչը Ալիեւին

Փարիզյան խաղաղության ֆորումի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ իր՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար» հայտարարության վերաբերյալ հնչող քննադատություններին։ Ինձ քննադատում են «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար։ Ինձ սուր քննադատության ենթարկեցին իմ երկրում: Ընդդիմությունը հարց է ուղղում. «Ինչո՞ւ Հայաստանի առաջնորդը պետք է մտածի Ադրբեջանի մասին»: Ահա […]

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն  ժամանել է Փարիզ: Ավելի վաղ վարչապետի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահի անունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի