Տարոն Մարգարյանը ծանոթացել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին: Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ նախ շրջել և ծանոթացել է առաջին փուլով արդեն իսկ բարեկարգված հատվածում տնտեսվարողների գործունեության համար ստեղծված պայմաններին, զրուցել վերջինների հետ: Իրենց գոհունակությունը հայտնելով «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման նախաձեռնության համար` […]





































