24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ապօրինի հարստացած անձին սպառնում է ազատազրկում, գույքի բռնագրավում

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք է հանդիսանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունած Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է  դեռևս 2005թ. մայիսի 19-ին և վավերացրել 2007թ. մարտի 8-ին։ Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմք ընդունելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և […]

Քննարկվել են ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

  Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը և կարևորել տարբեր ոլորտներում ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ իրականացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման, Երևանի մետրոպոլիտենի, Երևանի ջրամատակարարման ցանցի վերականգնման, կոշտ թափոնների կառավարման ծրագրերը: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի դեսպան Կաի Կաարելսոնը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է նոր որակ հաղորդելու հայ-էստոնական համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Սերժ Սարգսյանը կարևորել է բոլոր ոլորտներում համագործակցության […]

Հայաստանի գիտնականները կարող են իրենց ներդրումն ունենալ՝ Եվրոպան ավելի բաց դարձնելու գործընթացում

Երևանում մեկնարկած Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի  ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ԳԱԱ էկոլոգիական և նոոսֆերայի կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ: Հանձնակատարը  երիտասարդ գիտնականներին ներկայացրել է ԵՄ […]

Մեկ ամսում պետք է հավաքել ամեն բան, ինչ որ ձեռքի տակ կա. Կարեն Կարապետյան

Կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց պետական մարմիններին ներկայացնել բոլոր առկա ներդրումային ծրագրերը եւ եռամսյակը մեկ հաշվետվություն տալ դրանց առաջընթացի մասին։ Գործընթացի վերահսկողությունը հանձնարարել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը։ Վարչապետը նկատեց, որ նախարարությունում ստեղծվել է ներդրումային ծրագրերի ներկայացման պլատֆորմ, իսկ կայքում կա ծրագիրը ներկայացնելու ձեւաչափը։ Վարչապետը մարզպետներին եւ պետական մարմինների […]

Երբ կպատժվեն

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ  վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց տեսչական ստուգումներ իրականացնող նախարարություններին և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին: Վարչապետը ընդգծեց, որ տեսուչը չպետք է ընկալվի որպես ստուգող և պատժող: «Տեսչական ստուգումներն իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող-սուբյեկտ համագործակցության սկզբունքով: Տնտեսավարողները տեսուչին պետք է դիտարկեն ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող: Պետք չի ընդունվի պատժող, […]

Գեւորգ Ալթունյանը նշանակվել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժպ

Քաղաքական մեկնաբան Գեւորգ Ալթունյանը ՀՀ ՊՆախարարի հրամանով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Գեւորգ Ալթունյանը զբաղեցնում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը: Այդ […]

Քննարկվել են Եվրոպական Միության հետ ռազմական համագործակցության հեռանկարները

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության հեռանկարները: Եվրոպական Միության ներկայացուցիչը տեղեկացրել է միջազգային խաղաղարար և կայունության հաստատման առաքելություններին գործընկերների մասնակցության հնարավորությունների և ձևաչափի մասին։ Զրույցի ընթացքում Դավիթ Տոնոյանը Միխայիլ […]

Գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար: Ինչպես տեղեկացրին Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և գլխավոր վարչությունից, նոյեմբերի 12-ին երկրի ղեկավարն այցելել է զորամաս և ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին: Բակո Սահակյանը նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, […]

Ցանկացած երկրի ամենամեծ ու կարևոր ռեսուրս հանդիսանում է մարդը. Ս. Սարգսյան

Հանրապետության Նախագահն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 23 երկրից: Միջոցառումը կազմակերպվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Ակումբների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ և իրականացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Առաջնությանը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, մասնակցում են հանրահայտ գիտակներ Մաքսիմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի