29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Ոuտիկանությունում ծառայության մաuին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալել է բազմաթիվ երեխաների

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների և […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու  նպատակով: Կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.գ.դ., պրոֆեսոր  Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ իրենց հիմնական ուղղվածությունը տարբեր կենսապատրաստուկների արտադրությունն է, որոնք կիրառվում են գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության մեջ: Կենտրոնը  […]

Սերժ Սարգսյանն մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին

Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար: Հաշվետվությունը ներառել է […]

«Նորք Մարաշ» ԲԿ–ին արտոնյալ վարկ կտրամադրվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց երաշխիք  տրամադրել  ավստրիական «Erste Bank»-ի կողմից «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնին արտոնյալ վարկ տրամադրելու համար : Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի փոխանցմամբ՝ միջոցները կհատկացվեն նոր բժշկական սարքավորումների համար։ Վարկը կտրամադրվի շատ արտոնյալ պայմաններով՝ 19.5 տարով, որից 6.5–ը՝ արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տոկոսադրույքը զրոյական է։ Նախատեսված են միայն վարկային պարտավորությունների 0.55–տոկոսանոց  վճարումներ եւ երաշխիքային […]

Հայաստանի ԱԳ նախարարությունը վիզային ռեժիմների հայեցակարգ կմշակի

Հայաստանի ԱԳ նախարարությունը վիզային ռեժիմների հայեցակարգ կմշակի: Կառավարության այսօրվա նիստում  վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց հաշվի առնել շահագրգիռ գերատեսչությունների առաջարկները: Կարեն Կարապետյանը հանձնարարեց  հաշվի առնել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տուրիզմի պետական կոմիտեի եւ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության առաջարկությունները:

Կարեն Կարապետյանը հանդիպել է ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի հետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է  պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ և հյուրընկալվել մեր լավ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է  Հասան Ռոհանին՝  ավելացնելով, որ  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ:  Հասան Ռոհանին միաժամանակ  հույս է […]

Հայաստանի և Իրանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

Նախագահի նստավայրում այսօր կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության […]

Պաշտոնական ացով Վրաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են […]

ՀՀ և Իրանի նախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով, 2016թ. դեկտեմբերի 21-ին, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, պաշտոնական այցով Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին: Իրանի Իսլամական Հանրապետության Հախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում, հանդիպեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպում ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի