Կարեն Կարապետյանը Բելառուսի իր գործընկերոջ հետ քննարկել է ԵԱՏՄ փոխգործակցությանն առնչվող հարցեր
 
                        Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում […]
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































