04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է մարզիկ-զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկ-զինծառայողները միջազգային խոշոր մրցաշարերում բազմիցս բարձր են պահել ՀՀ դրոշը, հնչեցրել պետական օրհներգը: Տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ-զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել: 2015թ. մարտ-ապրիլ ամիսներին պարտադիր ժամկետային զինծառայող հայ մարզիկները մասնակցել են Վրաստանում կայացած ծանրամարտի, Լեհաստանում՝ ազատ ոճի ըմբշամարտի, Քաթարում՝ սպորտային մարմնամարզության, ինչպես նաև Սերբիայում կայացած սամբոյի երիատասարդների […]

Ի՞նչ նշանակություն ունի ռուսական 102 ռազմաբազայի համալրումը պայմանագրայիններով

ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ սկսվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողների փոխարինումը: Մասնավորապես ռուսական կողմի տարածած հաղորդագության մեջ ասվում է. «Մոտ 3 հազար զինվորներ ու սերժանտներ իրենց ծառայությունը կշարունակեն ու կզորացրվեն ռազմական շրջանի այլ միավորումներում: Նրանց կփոխարինեն պատրաստված մասնագետներ ռազմական ուսումնական կենտրոններից ու զորամասերից: Ժամանող անձնակազմը կտեղաբաշխվի […]

«Սա խայտառակություն է»

ԱԺ ՀԱԿ խմբակացության պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանը կարծում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը հակաբանակային է։ «Այս նախագիծը նպաստում է, որ հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները չվերադառնան Հայաստան, այլ սպասեն 27 տարեկանը լրանալուն և նոր վերադառնան ու գումար վճարեն։ Սա խայտառակություն է, մենք թույլ ենք տալիս, որ 18-ից 28-27 տարեկան […]

Զինծառությունից խուսափողների ու քրեական հետապնդման մեջ գտնվողների վերադարձի ժամկետը փոփոխվում է

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ երեկ ընդունվեց: Այսօր Ազգային ժողովում հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ պատգամավորներն առաջարկել էին փոփոխություններ կատարել ժամկետի վերաբերյալ: Նախապես առաջարկվել էր 2013 թվականի դեկտեմբերի 31 բառերը փոխարինել 2014 թվականի դեկտեմբերի 31-ով և մինչև 2014 դեկտեմբերի 31 […]

Չծառայած տղաները կարող են վերադառնալ Հայաստան

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Չնայած նախագծի վերաբերյալ երեկվա բուռն քննարկմանն, այն ընդունվեց 107 կողմ, 4 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ փոփոխությամբ առաջարկվում է 2013 թվականի դեկտեմբերի 31 բառերը փոխարինել 2014 թվականի դեկտեմբերի 31-ով և մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն […]

Ում զոհն է բանակում հանկարծամահ եղած Նորայրը

Փաստինֆոն գրում է. Պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանը կենդանության օրոք ունեցել է սրտի էնդոկարդիտ, որը հայտնաբերելու դեպքում նա ընդհանրապես չպետք է զորակոչվեր եւ ծառայեր բանակում և ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով պետք է ազատվեր զինվորական ծառայությունից: Դատական նիստում իր ցուցմունքի ժամանակ հայտարարեց բժիշկ-ամբաստանյալ Կարեն Ջուլհակյանը: Ըստ նրա՝ եթե նորակոչիկի մոտ հայտնաբերվեր այդ հիվանդությունը, նա […]

Նորից պատերազմ Ղարաբաղո՞ւմ. Ժամանակ

«ժամանակ»-ը գրում է. «Ցանկացած պահի ռազմական գործողությունները Ղարաբաղում կա­րող են վերսկսվել», – երեկ գրել է ամերիկյան հեղինա­կավոր Bloomberg գործակա­լությունը՝ հիշեցնելով, որ ԼՂ հակամարտությունը սառեց­վել է 21 տարի առաջ, եւ որ այդ ընթացքում Ադրբեջանն արեւմտյան նավթային ընկերությունների հետ մի շարք պայմանագրեր է կնքել: Ըստ Royal Bank of Scotland Group Plc-ի վերլուծաբանների՝ Լեռ­նային Ղարաբաղում մայիսի 3-ին նախատեսված […]

42-ամյա կինը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել զինվորներին

ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանի կին պետը զինծառայողներին վիրավորանք հասցնելու համար, որը դրսևորվել է սեռական բնույթի հայհոյանքներ տալով, հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա կինը զորամասի ճաշարանում ճաշի կաթսաները սեղաններին դասավորելու կապակցությամբ վիճաբանել է իր նկատմամբ ստորադասներ հանդիսացող, ճաշարանի վերակարգում որպես բանվորներ ընդգրկված 2 զինծառայողի հետ՝ նրանց հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:   Կնոջը մեղադրանք […]

«Ընդդիմադիր քաղաքական դաշտից ամենակրքոտ ելույթ ունեցողները նույն ակտիվությունը չեն ցուցաբերում»

«Սպասելի էր նման բուռն քննարկում, հնչեցին իրարամերժ կարծիքներ, պետք է նշել, որ հանձնաժողովում ևս ծավալուն քննարկում է եղել, շատ կուզենայի, որ հանձնաժողովի քննարկումներին ևս մեր գործընկերներն այսպես ակտիվ լինեին»,-այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն՝ անդրադառնալով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Կառավարության կողմից […]

«Որևիցե շինծու թղթով չենք կարող երեխային ազատել բանակից»

 ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ կարող է ներկայացնել այն հիվանդանոցների ցանկը, որտեղ արդեն իսկ դոսիեներ ունեն պաշտոնյաների երեխաներն, ովքեր չեն պատրաստվում ծառայել հայոց բանակում: ԱԺ Առողջապահության հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը պահանջեց Նաիրա Զոհրաբյանից օրինակներ բերել: Նա բացառեց նման դեպքերը, թե հիվանդանոցները նման քայլի են գնում, քանի որ, ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի