06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ընդդիմադիր քաղաքական դաշտից ամենակրքոտ ելույթ ունեցողները նույն ակտիվությունը չեն ցուցաբերում»

«Սպասելի էր նման բուռն քննարկում, հնչեցին իրարամերժ կարծիքներ, պետք է նշել, որ հանձնաժողովում ևս ծավալուն քննարկում է եղել, շատ կուզենայի, որ հանձնաժողովի քննարկումներին ևս մեր գործընկերներն այսպես ակտիվ լինեին»,-այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն՝ անդրադառնալով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Կառավարության կողմից առաջարկած ՀՀ օրենքի նախագծին:

Նահապետյանն ընդգծեց, որ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում մշտապես անդրադարձ է եղել բոլոր այն խնդիրներին, որոնք այսօր բարձրացվել են պատգամավորների կողմից: «Ցավով, պետք է ասեմ, որ ընդդիմադիր քաղաքական դաշտից ամենակրքոտ ելույթ ունեցողները նույն ակտիվությունը չեն ցուցաբերում ու չեն մասնակցում հանձնաժողովի նիստերին, տիկին Զոհրաբյան, Դուք դիմեցիք ինձ, որ անձամբ մասնակցեք այս աշխատանքներին, կուզենայի, որ նույն կոչով դիմեիք ձեր խմբակցության անդամներին, որ մասնակցեն հանձնաժողովի նիստերին»,-ասաց նա:

Կորյուն Նահապետյանը հիշեցրեց, որ այս օրենքն ընդունվել է 2004-ին` իրավիճակով պայմանավորված. «Պետք է չէ հեղինակներին թաքցնել. ՀՅԴ-ն ժամանակին նախաձեռնել էր այս գործընթացը՝ ունենալով բավական նախադրյալներ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ երկար ժամանակ ստվերում մնացող այդ գումարներն ի վերջո համալրվում են ՊՆ բյուջե և օգատգործվում ռազմաբազայի և տեխնիկայի համար: «Դա գաղտնիք չէ, թե ինչպես էին այդ գործերը կարճվում, մեր գործընկերները որ անկեղծանում են, թող անկեղծանան ու ասեն էն ժամանակ ինչ էր կատարվում»,-նշեց Նահապետյանը: «Ոզում եմ հույս հայտնել, որ այս ակտիվությունը կցուցաբերեք խորհրդանական լսումների ժամանակ»,-ասաց նա՝ դիմելով գործընկերներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ