«Սա խայտառակություն է»
ԱԺ ՀԱԿ խմբակացության պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանը կարծում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը հակաբանակային է։ «Այս նախագիծը նպաստում է, որ հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները չվերադառնան Հայաստան, այլ սպասեն 27 տարեկանը լրանալուն և նոր վերադառնան ու գումար վճարեն։ Սա խայտառակություն է, մենք թույլ ենք տալիս, որ 18-ից 28-27 տարեկան երիտասարդը չներկայանա իրավապահ մարմիններին, ինչ է, թե մեզ գումար վճարի, սակայն սա հակասում է մեր քրեական օրեսնսգրքի համաներման մասին 327 հոդվածին»,-այսօր ԱԺ-ում նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ ասաց Ջհանգիրյանը։
Նա նշեց, որ համաներման առաջին ակտը ՀՀ-ում եղել է 1990 թվականի նոյեմբերի 27-ին, որով զինծառայությունից խուսափած և քրեական օրենսգրքով 75 և 327 հոդվածներով հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների նկատմամբ համաներում է հայտարարվել: Ջհանգիրյանը հիշեց, որ դրանից հետո համաներման 4 ակտերից և ոչ մեկը չի տարածվել 327 հոդվածով հետախուզվողների վրա այն դեպքում, երբ համաներումը տարածվել է անգամ ծանր հանցագործություններ կատարածների վրա: Եզրափակիչ ելությում նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որոշ հարցերում համաձայնելով Գագիկ Ջահանգիրյանի հետ՝ նշեց, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել ոսկե միջինը։