Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Լիբանան
Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 14-ին հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են երկու երկրների զինված […]





































