13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Զինվորը մահացել է ֆուտբոլ խաղալու ժամանակ ստացած վնասվածքից

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. 

«09.04.2015թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Անդրանիկի Առաքելյանը, ով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել 05.04.2015թ., ժամը 17:45-ին՝  բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ:
 
Զինծառայողը վնասվածքն ստացել էր դժբախտ պատահարի արդյունքում՝ 05.04.2015թ.՝ ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ, ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու և դարպասը գլխին ընկնելու հետևանքով:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր։
 
Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը: 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ