06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարարը

Հայաստան իր եռօրյա (հունվարի 31-ից փետրվարի 2-ը) պաշտոնական այցն է սկսել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում տիկին Խիդաշելիին իր նստավայրում կընդունի ՀՀ նախագահը, այնուհետեւ Մայր Աթոռում վրացական պատվիրակությանն կհյուրընկալի Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նախատեսված է նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում […]

Խաչատուրովը հանդիպել է Հունաստանի ներկայացուցչին

Հունվարի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: Գեներալ-գնդապետ Խաչատուրովը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն ապագայում էլ ավելի կզարգանա: Գնդապետ Մավրոեիդիսը ներկայացրել է համագործակցության […]

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած այցի (2016թ. հունվարի 27-29-ը) շրջանակներում հունվարի 29-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: […]

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված հանդիսությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:

Տղաներ, ժամանակի հետ չեն բուժվում վերքերը …

Նվիրվում է հայրենիքի պաշտպանության համար զոհված բոլոր զինվորներին Եվ այդ օրերին արևը վերջին անգամ գրկեց ձեզ՝ մեկ առ մեկ գրկեց ու հավերժության խոսք շշնջաց ձեր ականջին: Բայց այդ օրերին արևը նաև վերջին անգամ ձեզ համար ծագեց. հիացրեց իր շողերով, հետո իր քաղցր համբույրը բաշխեց ձեզ, իր հետ ձեզ էլ տարավ դեպի մայրամուտ և մեզ բոլորիս […]

Ոտքը կորցրեց, բայց հպարտ է /վիդեո/

Շուշիից հետո Լենինավանն էր: Լենինավանի մարտերի ժամանակ 24 ամյա Միքայել Բայաթյանը կորցրեց ոտքը.«Փորձում էինք գյուղը հսկողության տակ վերցնել, բայց դիմացներս հսկայական ուժ կար ու…»: Բայաթյանը խուսափում է խոսել հերոսությունից: Անձնազոհ մարդու աչքերում հիշողություններին զուգահեռ հպարտության արցունքն է ծանրանում: Մանրամասները՝ տեսանյութում:

«Նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է Հայոց բանակի կազմավորումը»

Հայոց բանակը նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է: Այս մասին Հայոց բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա իր ուղերձում, մասնավորապես, ասել է. «Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքը մեր ժողովրդին, մեր հաղթական […]

«Այսօր տոնն է մեր բանակի, որի շարքերում ծառայելը պատիվ ու առաքելություն է»

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Այսօր տոնն է մեր բանակի, որի շարքերում ծառայելը պատիվ ու առաքելություն է: Նա այն բանակն է, որը կանգնած է 25 տարեկան դարձող մեր անկախության ակունքներում. նա մեր անկախության բանակն է: Նա այն բանակն է, որ մեր ներկայի ու ապագայի գրավականն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի