Շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը
Նախորդ օրերի համեմատ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Դեկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդը հիմնականում օգտագործել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը և շարունակել վստահորեն իրականացնել […]