06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց

Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը ևշարունակում վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն:  

Հայաստանի ռուսական ռազմակայանը «Տախիոն» անօդաչուներ է ստացել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրվել է ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքերի խմբաքանակով, գրում է РИА Новости-ն։ Ինչպես նշվում է, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման սպառազինությունը համալրել են հայրենական «Տախիոն» ժամանակակից անօդաչու թռչող սարքերը: Զինվորականները մեկ ամսվա ընթացքում նոր անօդաչուները կսովորեն կառավարել Կամխուդ եւ Ալագյազ բարձրլեռնային զինափորձարաններում: «Տախիոն» անօդաչուն նախատեսված […]

Զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հիշեցնենք, հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության […]

Մայրը չի հավատում.19-ամյա Արամայիսին կհուղարկավորեն վաղը

ԼՂՀ-ում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հունվարի 9-ին երեկոյան մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող 19-ամյա Արամայիս  Ոսկանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 11-ին: Արամայիս Ոսկանյանին կհուղարկավորեն հայրենի Գավառ քաղաքում: Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներից Henaran.am-ը տեղեկացավ, որ հուղարկավորությունը տեղի կունենա վաղը: Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ Արամայիսը ընտանիքի միակ զավակն է և ունի երեք քույր: Զոհված զինծառայողը […]

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու, նորակոչիկներին խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ծառայություն մաղթելու նպատակով հունվարի 9-ին Հանրապետական կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զրուցելով նորակոչիկների ծնողների ու հարազատների հետ՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ  հայկական զինուժն ամեն օր գերազանց հանձնում է իր առջև դրված քննությունը, ինչն իհարկե բանակի ղեկավարության և […]

Նախարարը մի շարք սպաների է պարգևել

Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2015 թվականին կատարված աշխատանքները և նախանշվեցին 2016թ. անելիքները: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Խորհրդակցության ընթացքում` նախքան 2016թ. անելիքների քննարկումը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ անցած տարին զինված ուժերի համար եղել է որակական առաջընթացի տարի: Անդրադառնալով […]

Զորակոչը մեկնարկեց

Այսօր` 2016թ. հունվարի ութին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն  ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքների շնորհիվ այսօր առավել բարձր հիմքերի վրա է դրված զորակոչային գործընթացի իրականացումը: Առավել օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության սկզբունքն ապահովում է արդարության սկզբունքների պահպանումը, […]

«Մեր հերոսական բանակի շնորհիվ կասեցվել են հակառակորդի ստոր ու սադրիչ գործողությունները»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն Ամանորի և Սուրբ Ծնդդյան կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հեղել, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ արցախցիներ, Ահա եւ եկել է պահը, երբ պետք է հրաժեշտ տանք 2015 թվականին: Ամեն անցնող տարի իր անջնջելի հետքն է թողնում պատմության մեջ եւ մեր կյանքում, ինչպես նաեւ իր հետ տանում է մեր կյանքի մի մասնիկը` […]

Աստծո աջն ուղեկից լինի ձեզ. Արցախի վարչապետի շնորհավորանքը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շուտով կհնչեն Ամանորի և Սուրբ ծննդի գալուստն ավետող զանգերը՝ հուշելով բոլորիս դիմավորել նոր տարին նոր սպասումներով, հույսերով և ծրագրերով: Տարեմուտը դարեր շարունակ եղել է ճամփաբաժան հնի ու նորի, երազանքի ու գործի միջև, որը […]

Ամանորին ընդառաջ՝ նախագահը սահմանում է եղել /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված