06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ազատագրվել է ռազմավարական նշանակություն ունեցող Օսման բնակավայրը

Նախօրեին Սիրիայի կառավարական բանակը գրոհայիններից հետ է գրավել երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Օսման բնակավայրը։ Այս մասին տեղեկացնում է  ria.ru-ն։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ Սիրիայի բանակը լիարժեք վերահսկողություն է սահմանել Դաարայից հյուսիս ընկած Օսման բնակավայրի նկատմամբ այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբավորումները լքել են՝ թողնելով իրենց զենքն ու տեխնիկան:

Այս գիշեր ճնշել է հակառակորդի ակտիվությունը. ԼՂՀ ՊԲ

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը, փետրվարի 5-ի […]

Հրաման լինի, կսատկացնենք դրանց. ազատամարտիկները բարկացած են

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ անդամ ազատամարտիկները շարունակում են իրենց առաքելությունը հենակետային դիրքերում: «Շարունակում ենք ինժիներատեխնիկական աշխատանքներ կատարել դիրքերում, որի մասին կարիք չկա մանրամասնել: Բայց ուզում ենք հիշեցնել, որ պատերազմը չի ավարտվել ու ամեն մի զինվորի մահվան դիմաց հող ու հայրենիքով են պատասխան տալու»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրի Միքայելյանը: […]

Զոհված զինվորի հայրը Հայաստանում չէ. ծանր վիճակ

«Սիմոնը գարնանը պետք է զորացրվեր: Բոլորիս համար սա մեծ ցավ է: Մորը մոտենալ չի լինում: Հայրն էլ չգիտենք ինչ վիճակի մեջ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Փանիկ համայնքի ղեկավար Հրաչիկ Սալանազարյանը: Գյուղապետը տեղեկացրեց, որ զոհված զինվորը իրենից ավագ եղբայր ունի, որն այժմ հոր հետ ՌԴ-ում է: «Եղբայրը ծառայությունն ավարտել է, հոր հետ գնացել […]

Հետմահու

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համագործակցությքան հնարավորություններ

Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկուն: Հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրամիության կառույցների և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես խոստումնալից կարող է լինել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում խորհրդատվական աջակցության ստացումը և Եվրամիության Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի […]

Հարուցվել է քրեական գործ

Զինվորական քննչական գլխավոր վարչության  երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: 05.02.2016թ.՝ ժամը 03:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում […]

ՊՆ նախարարը հյուրընկալել է

Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի փորձագիտական գնահատման (peer review) խմբի անդամներին: Այցի նպատակն էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, ՀՀ գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել բարեվարքության ծրագրի […]

Հանդիպում ՀՀ ՊՆ-ում

  Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության «ԷԹՔԱ» կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Մինչև փետրվարի 7-ը նախատեսված աշխատանքային այցի ընթացքում իրանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև […]

Սահմանին լարված է. զինվոր է զոհվել

Փետրվարի 4-ի  լույս 5-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի