07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր […]

Բարձր ռիսկ. Ժամանակ

Transparency Int’l հակակոռուպցիոն կենտրոնը իրականացրել է ՀՀ պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերի գնահատում: Ըստ այդմ` Հայաստանը ընդգրկվել է D խմբում, որը համապատասխանում է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում բարձր ռիսկերի առկայությանը: Ուսումնասիրվել է 114 երկիր:

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց

ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: Բացի վերոնշյալից, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17տիպի նռնականետ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում ենլիակատար վերահսկողություն պահպանելառաջնագծում և վստահորեն իրականացնել մարտականդիրքերի պահպանություն:

Մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը

Փետրվարի 15-ին զինված ուժերում հանդիսավորությամբ մենկարկեց 2016 թվականի ձմեռային ուսումնական փուլի սկիզբը: Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները: Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն […]

Լավագույն տղաների արյան հաշվին է.նախկին նախարարի գնահատականը/վիդեո/

«Մեր խնդիրը հետևյալն է, որ Ադրբեջանը հասկանա, որ այս ճանապարհով ինքը որևէ նպատակի չի կարող հասնել: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ սա մեր հաղթանակն է եղել, ուրեմն մեր խաչը պետք է տանենք ու հասկանանք, որ այս հաղթանակը նաև մեր լավագույն տղաների արյունի ու կյանքի հաշվին էր»,-փետրվարի 15-ին հրավիրված ասուլիսին հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ […]

Արթուրի գերեզմանին մի գրամ հող չկա. դաժան ու ահասարսուռ մանրամասներ /վիդեո/

Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի ծնողները շարունակում են պայքարել արդարադատության հասնելու համար: «Տղայիս վրա հող չեմ լցրել ու չեմ լցնելու մինչև Ջհանգիրյան Մարտինը չպատժվի:Գերեզմանը տան նման եմ սարքել՝ մի գրամ հող չկա վրան: Երբ ուզեմ դագաղը դուրս կբերեմ: Չեմ հանգստտանա երբեք: Երեք որդի եմ ունեցել, բայց Արթուրիս ցավը ուրիշ էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

Հանգստյան օրերին Արցախի ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (23 արկ) և 82 (14 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից (7 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ԼՂՀ ՊՆ բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով […]

Մենք դիակների վրայով չենք քայլի /վիդեո/

Հայաստանը արդյո՞ք կտրվի ճնշումների ու Ադրբեջանին կզիջի սահմանային գոտուց տարածքներ: Հարցի շուրջ զրուցեցինք հետախույզ վետերան Արթուր Բունիաթյանի հետ, եթե հաշվի առնենք Անկարայից ԱԳ նախարարի մակարդակով հնչող ցինիկ կոչերը, որ ուղղվում են Երևանին: «Մենք մեր դիակների վրայով չենք քայլի, մենք մեր արյան վրայով չենք քայլի ու երբեք իշխանությանը թույլ չենք տանք մի թիզ անգամ հող զիջել […]

Գալուստ Սահակյանն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի տանկային զորամաս

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 12-ին այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի տանկային զորամասերից մեկը: ՀՀ ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինված ուժերի մարտական պատրաստվածությանը, մարտական հենակետում հերթապահության կազմակերպմանը, բանակային ընթացիկ աշխատանքներին, զինծառայողների սննդակարգին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի