Իրադրությունն առաջնագծում
Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից առաջապահ զորամասերը տիրապետում ենօպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնային գծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենցառջև դրված մարտական խնդիրը: