07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ավելի քան 9000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17, ՌՊԳ-7 ու ԳՊ-25 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց […]

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը փոխանցում է, որ փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Բացի վերոնշյալից, ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 /30 արկ/ և 82 /9 արկ/ միլիմետրանոց ականանետեր: ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի […]

Պաշտպանական և կրթական ոլորտների փոխգործակցությունն ընդլայնվում է

Բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանը նպատակաուղղված միջոցառումների շրջանակում փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և ռազմաուսումնական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի համագործակցության պլանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Խաչատուր Աբովյանի անվան պետական […]

ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները եղել են բանակային բնագծի մի շարք հատվածներում

Այսօր՝ փետրվարի 11-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում Արցախ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացել հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից  տեղեկացնում են , որ շրջայցի ընթացքում ՀՀ […]

Անցկացվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարական կազմի խորհրդակցություն

Հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երեկ՝  փետրվարի 11-ին մասնակցել է ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարական կազմի խորհրդակցությանը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև ՊՆ կենտրոնական ապարատի և բանակային զորամիավորումների հրամկազմը: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում ենթակա զորամասերում անցկացված […]

Հակառակորդի կրակոցից Արցախում հովիվ է զոհվել

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ` ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ

ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են , որ փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից /10 արկ/,  ՌՊԳ-7 /8 արկ/, ՀԱՆ-17 /3 արկ/, ՀՀՆ-9 /1 արկ/ և ԳՊ-25 /6 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել […]

ԼՂՀ ուղղությամբ անցած գիշեր արձակել է ավելի քան 500 կրակոց

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 10-ին եւ լույս 11-ի գիշեր ադրբեջանական կողմը  տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: ԼՂՀ Պաշտպանական բանակից մամուլի ծառայության տեղեկացմամբ՝  ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Զորամասը լքած զինվորը ոտքով է տուն հասել, ցրտահարվել է. մանրամասներ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկը լքած 19-ամյա զինծառայող Ազիզ Բաքոյանը պարզվում է զորամասը լքել է չդիմանալով ընտանիքի կարոտին:  Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում զինծառայողի ազգականը  նշեց, որ Ազիզը նաև  առողջական խնդիր է ունեցել: «Մեկ տարուց ավել ծառայել  է ու ոչ մի անգամ չեն թողել տուն գա: Բա դա արդար ա՞…Ազիզի ձեռքը ցավացել է ու  լուրջ խնդիր […]

Հայաստանը՝ ռուս-թուրքական բախման պոլիգոն դառնալու եզրին

Ռուս-թուրքական հակամարտությունը գնալով ավելի շոշափելի է դառնում եւ դրա նյութականացումը հենց հայ-թուրքական սահմանին հիմա ավելի հավանական է, քան երբեք: Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմական առճակատումը սպառնում է մարտական գործողությունների թատերաբեմ դարձնել Հայաստանը: Անցած տարվա նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24-ի խոցումից հետո Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները ոչ միայն ծայրահեղ սրվել են, այլեւ կողմերը կարծես ուղիներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի