07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ուսումնական տագնապ ՊՆ վարչական համալիրում

Զինված ուժերում ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում փետրվարի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ և ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր: Հանկարծակի ստուգման նպատակն […]

Հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 2000 կրակոց է աարձակվել

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:

Հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական սադրանքներին

Փետրվարի 24-ին եւ լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

700 կրակոց է արձակվել

Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Ինչպես հաղորդում են  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից փոխանցում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Աննախադեպ կլինի, եթե՞.Հրապարակ

«Անկախության 25-ամյակի կապակցությամբ հայրենի իշխանությունները ծրագրել են աննախադեպ շքերթ անցկացնել, հիմիկվանից արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Խոսակցություններ կան, որ 25-ամյակի շրջանակներում հանրահայտ «դեմքեր» են Հայաստան ժամանելու։ Հիշենք, որ հինգ տարի առաջ էլ Հայաստանում ներկայանալի ռազմական շքերթ անցկացվեց, որը, սակայն, «փչացավ», երբ հրապարակում հայտնվեցին ռուսական բանակի զինվորները, ու ծածանվեց ռուսական դրոշը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ռուբոն ընկավ Օմարի բարձրունքին. որդին երկու տարեկան է /վիդեո/

Ազատամարտիկ Արամ Գրիգորյանը (Ռուբո) այսօր կդառնար 45 տարեկան, սակայն անցած տարի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ազատամարտիկը զոհվեց: Հակառակորդի դիպուկահարը Ռուբոյին խոցել է Օմարի բարձունքին: «Էսօր իր ծննդյան օրնէ: Ես շնորհավորում եմ իրեն: Ինքը հիմա էլ մեզ հետ է՝ հոգով: Ռուբոյի ծնունդը մեր համար տոն է: Ինքը կռվի տարիներին մեծ սխրանքներ է գործել,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

«Կայֆավատներով»` պապան չի ասե՞լ

«Կայֆավատներով, վառ գույնի կոշիկներով տղերքը հայտնվում են բանակում: Ու բնական է, որ նրանք պատրաստ չեն զինվոր դառնալու: Այս ամենի մեջ կա նաև հայ մայրերի մեղքը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը հորդորեց երբեմն վեր կանգնել բանակում տեղի ունեցող հոռի երեւույթների մեջ երբեմն անհիմն սպայակազմին մեղադրելու ընդունված մեթոդից. «Խեղճ սպաները կրակն են ընկնում […]

Տղամարդկանց շնորհավորելու լավ առիթ․ Ռուսաստանում այսօր նշում են «Հայրենիքի պաշտպանի օրը» /վիդեո/

Ռուսաստանում փետրվարի 23-ը նշվում է որպես «Հայրենիքի պաշտպանի օր», որը վերջին տարիներին ավելի քիչ, բայց միեւնույնն է սովորության համաձայն նշում են նաեւ Հայաստանում: ԽՍՀՄ տարիներին այս օրը նշում էին իբրեւ «Կարմիր բանակի օր»։

Ապաստարան ու բլինդաժ են կառուցում.սահմանային գյուղերում «թեժ» իրարանցում է

Տավուշի մարզի սահմանային գյուղերում «միշտ պատրաստ» վիճակում են` դիմակայելու պատերազմի վտանգը: Սահմանապահ գյուղացիները Henaran.am- ի հետ զրույցում նշեցին, որ երբեք չեն լքի իրենց տները: «Մենք մեր ավանդական բոքոն հացով ու մեր օջախներից դուրս եկող կրակով, կարտոֆիլի ծիբուլով ու մեր պապերից ժառանգած հպարտությամբ կպահենք մեր շեները»,- չորաթանցի Մանուչարը ոգեւորված է նոր նախաձեռնությամբ: Օրեր շարունակ գյուղի պատանիներն ու […]

«Լևոնի վերջին ցանկությունը…» /վիդեո/

«Ես խորհրդային բանակի պահեստազորի սպա եմ՝ ռազմաօդային ուժերի ավագ լեյտենանտի կոչումով : Փետրվարի 23-ը միշտ նշել ենք մեծ շուքով: Այդ օրը բոլոր տղաները նվերներ էին ստանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հադրութի շրջանի հին թաղերի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Հրանտ Ամիրյանը: Հրանտ Ամիրյանը գտնում է , որ հայրենիքի պաշտպանի օրը պետք է մշտապես նշվի: Ազատամարտիկը ծնունդով Հադրութից է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի