Աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ-ում
Փետրվարի 19-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների պլանավորման ու կազմակերպման հարցերին: ՊՆ կենտորանական ապարատի ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Վերջին շրջանում, չնայած տարատեսակ շահարկումներին, զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների գործընթացի բարելավման, դրա թափանցիկության ապահովման և օրինախախտումների նվազեցման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները […]