03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

«Մեր հերոսական բանակի շնորհիվ կասեցվել են հակառակորդի ստոր ու սադրիչ գործողությունները»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն Ամանորի և Սուրբ Ծնդդյան կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հեղել, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ արցախցիներ, Ահա եւ եկել է պահը, երբ պետք է հրաժեշտ տանք 2015 թվականին: Ամեն անցնող տարի իր անջնջելի հետքն է թողնում պատմության մեջ եւ մեր կյանքում, ինչպես նաեւ իր հետ տանում է մեր կյանքի մի մասնիկը` […]

Աստծո աջն ուղեկից լինի ձեզ. Արցախի վարչապետի շնորհավորանքը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շուտով կհնչեն Ամանորի և Սուրբ ծննդի գալուստն ավետող զանգերը՝ հուշելով բոլորիս դիմավորել նոր տարին նոր սպասումներով, հույսերով և ծրագրերով: Տարեմուտը դարեր շարունակ եղել է ճամփաբաժան հնի ու նորի, երազանքի ու գործի միջև, որը […]

Ամանորին ընդառաջ՝ նախագահը սահմանում է եղել /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավել քան 1000 կրակոց

Դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 1000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ կայքը հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նախարարի նվերները` զինվորներին

Նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկը և շնորհավորել զինվորներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու […]

Նախարարը սահմանին էր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 30-ին, այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N սահմանապահ զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար: Նախարարի այցի կապակցությամբ կազմակերպած հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարության, բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի անունից շնորհավորել է նրանց Ամանորը […]

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ռազմական նշանակության մի շարք օբյկետների հանդիսավոր բացմանը

Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ ռազմաավիացիոն զորամասերից մեկի օդաչուների և տեխնիկական անձնակազմի համար նախատեսված նորակառույց ճաշարանի հանդիսավոր բացմանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանն ու պայմաններին և նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության […]

ՀՀ ՊՆ-ն Ամանորի գիշերը կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր»

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր»  զինվորական պանթեոն: Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.   Երթուղի 1-ին` Լամպերի գործարան – Մետրո «Բարեկամություն» – «Այրարատ» կ/թ-«Սասունցի Դավիթ» կայարան – «Հայրենիք» Կ/թ – «Եռաբլուր» զինվորական պանթեոն- Լամպերի գործարան: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ին Լամպերի գործարանի մոտից:   Երթուղի 2-րդ` […]

Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2016թ. ծրագիրը

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվեց ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2015թ. ծրագիրը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն իրենց ելույթներում նշեցին, որ ծրագրի իրականացման որակը լիովին համապատասխանում է սպասումներին և վերահաստատեցին համագործակցությունը նույն ձևաչափով շարունակելու պատրաստակամությունը: Ամփոփման ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես […]

Ամփոփվել են տարվա ընթացքում կատարված աշխատանքները

Դեկտեմբերի 28-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2015թ. Զինված ուժերում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների նախնական արդյունքների ամփոփմանը, ձմեռային ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ դրա շրջանակում կայանալիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերի քննարկմանը և առաջիկա անելիքների նախանշմանը: Երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված