22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞րն է Ալիևի մեսիջը

Վերջին օրերին սահմանում իրավիճակն էլ ավելի է լարվել: Կան հրազենային վիրավորում ստացած քաղաքացիներ:
Անդրադառնալով այս խնդրին՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը   Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ, ցավոք,  նմանատիպ դեպքերն արդեն օրինաչափություն են դարձել:

‹‹Անցած տարիների փորձն  արդեն ցույց տալիս, որ եթե տեղի է ունենալու ինչ-որ միջազգային միջոցառում, որին պիտի մասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, դրան նախորդող ժամանակաշրջանում սահմանում իրավիճակը խիստ լարվում է: Գաղտնիք չէ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները շուտով պետք է մեկնեն Վաշինգտոն՝ միջուկային անվտանգության հետ կապված գիտաժողովին մասնակցելու համար››:

Քաղտեխնոլոգը նշեց, որ սա Ադրբեջանի ձեռագիրն է ու, թերևս, արդեն զարմանալի չէ պաշտոնական Բաքվի որդեգրած քաղաքականությունը:

‹‹Հիշենք, երբ Լավրովն էր գալիս Հարավային Կովկասի երկրներ, կամ ԵԽԽՎ-ում որոշ քննարկումներ էին լինում… կրկին իրավիճակն այսպես լարվում էր: Այնպես որ՝ իր այս պահվածով Ադրբեջանն ուզում է հիշեցնել, որ հարցը դեռևս լուծված չէ և որ պետք է դրան անդրադառնալ››:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ