30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Միշտ անակնկալ են կրակում. մանրամասներ Բերքաբերում կատարվածից

Տավուշի մարզում մարտի 25-ին՝ երեկոյան հակառակորդի գնդակից վիրավարվել է գյուղի 58-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ 58-ամյա Նորիկ Ալիխանյանն իր տան մոտ կանգնած է եղել երբ հակառակորդը կրակել :

«Տան առաջ եղել` մեքենայի մոտ իր համար կանգնած,  Նորիկը ուսի, մեջքի շրջանում է վիրավորվել: Միշտ էլ անակնկալ են խփում նորություն չի մեզ համար»,-նշեց համայնքի ղեկավարը:

Մադաթյանը տեղեկացրեց, որ անասնագոմի ուղղությամբ էլ են կրակել ու զոհ է դարձել կովը, իսկ գյուղացիներից մեկի տունն էլ փամփուշտ է ընկել ու պայթել:

«Թոռնատեր մարդ է անասնապահությամբ է զբաղվում, բայց վերջին շրջանում մենք որևէ գործով չենք կարողանում զբաղվել, մեր միակ գործը և զբաղմունքը սահման պահելն է: Ամեն օր թշնամին կրակում է, ուղղակի մեր բախտն է բերում, որ կորուստներ չենք ունենում»,-ընդգծեց  գյուղապետը:

Նշենք, որ Նորիկ Ալիխանյանին առաջին օգնություն ցույց տվեցին Իջևանի բժշկական կենտրոն, այնուհետև տեղափոխել են Երևան` «Էրեբունի» ԲԿ»:

Բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ Նորիկ Ալիխանյանի  վիճակը կայուն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ