12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թշնամու գնդակից հրազենային վիրավորում ստացած քաղաքացուն տեղափոխել են Երևան

Երեկ՝ մարտի 25-ին` ժամը 17:40-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ։ Բերքաբեր գյուղում կրակոցի հետևանքվ   հրազենային վիրավորում է ստացել 64-ամյա Նորիկ Ալիխանյանը ուսի շրջանում։

Henaran.am-ի հետ զրույցում Բերքաբերի համայնքապետ Արթուր  Մադաթյանը նշեց, որ վիրավոր գյուղացուն  անմիջապես տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն:

Այնուհետև քաղաքացուն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Մեր համագյուղացու վիճակն այժմ կայուն է: Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի: Հիմա մարդիկ գյուղամիջում կանգնած են: Իրավիճակը խաղաղ է եղել այսօր: Գիշերն էլ կրակոցներ չեն հնչել»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ