Սահմանին լարված է
Ինչպես արդեն նշել էինք, մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկվածպատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդը մարտի 26-ին հաջորդող երկու օրերիընթացքում ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի հրետանային միջոցներիօգտագործումից:
Մարտի 27-ին և 28-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծում, հիմնականում հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հայդիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: