03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

ՊՆ նախարարը հյուրընկալել է

Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի փորձագիտական գնահատման (peer review) խմբի անդամներին: Այցի նպատակն էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, ՀՀ գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել բարեվարքության ծրագրի […]

Հանդիպում ՀՀ ՊՆ-ում

  Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության «ԷԹՔԱ» կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Մինչև փետրվարի 7-ը նախատեսված աշխատանքային այցի ընթացքում իրանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև […]

Սահմանին լարված է. զինվոր է զոհվել

Փետրվարի 4-ի  լույս 5-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. […]

ՀՀ ՊՆ-ն հերքում է

Փետրվարի 4-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ-ի մեկ զինծառայող: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Ստացված օպերատիվ տեղեկություններով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված զոհը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է: Ադրբեջանական կողմը ևս մեկ […]

Ռուսաստանը ռազմական գործողությունները չի դադարեցնի

Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համար հիմքեր չկան: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանը կշարունակի ավրահարվածներ հասցնել այնքան ժամակ, քանի դեռ մենք իրապես չեն հաղթել «Իսլամական պետություն» եւ «Ջաբրաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորուրումներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նախօրեին, հիշեցնենք, սիրիական ընդդիմությունը Ժնեւում ընթացող բանակցությունների ժամանակ պահանջել է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի ավիահարվածներ հասցնել երկրի […]

Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր հետախուզական քիմիական մեքենաներ Է ստացել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներն այս շաբաթվա սկզբին ստացել են չորս միավոր ժամանակակից  հետախուզական քիմիական մեքենաներ (ՀՔՄ-6): Ինչպես հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայութ յունը, ներկայում այդ ռազմական տեխնիկայի գործարկման եւ դրա շահագործմանը անձնակազմին նախապատրաստելու միջոցառումներ են անցկացվում: «Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ տեխնիկան եզակի հնարավորություններով է օժտված քիմիական […]

Հայկական դիվանագիտությունը պարտվեց. Արկադի Տեր-Թադևոսյան

ԵԽԽՎ-ում վերջին իրադարձություները հետ քայլ են Հայաստանի համար: Արդբեջանական դիվանագիտությունը մեծ հաջողությամբ առաջ է տանում իր կեղտոտ քաղաքականությունը, կարծում է արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեվոսյանը: Մեկ տասնամյակ է մեր մասնագետները հայտարարում են, որ Հայաստանի ջրային պաշարի 50 տոկոսը հոսում է է Ադրբեջան, այնտեղ գյուղացիները բերք են աճեցնում եվ հանկարծ նույն Ադրբեջանը բարձրացնում է Սարսանգի ջրամաբարի հարցը: Այդ […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացնելու

  Փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) ու Խրիստո Խրիստովը […]

Վրաստանի ՊՆ նախարարը հերքել է

Փետրվարի 2-ին Razm.info-ի հետ բացառիկ հարցազրույցում պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հերքել է վրացական «Դելտա» ռազմարդյունաբերական ձեռնարկության՝ Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու մասին լուրը։ Լրագրողի հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը «Դելտայի»՝ Ադրբեջանին տվյալ զինատեսակները վաճառելու մասին լուրը, եւ արդյոք Վրաստանն այդ երկրից ստացել է գնված զենքը Հայաստանի դեմ չօգտագործելու որեւէ […]

Հակառակորդը կրակ է բացել նաև ականանետերից. ԼՂՀ ՊՆ

Ինչպես հայտնում է  ԼՂՀ ՊԲ-ից,  օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 30-ին եւ 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից /8 արկ/ հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը եւ պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված