07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՀՀ եւ Իրանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի պաշտպանության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:

ՀՀ ՊՆ-ում ընդունել են օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Հանդիպման ժամանակ ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ԼՂՀ ՊԲ գործողությունների բովանդակությունը: Քննարկվել են […]

Ադրբեջանական զինուժը արկակոծում է Մարտակերտ քաղաքը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն […]

Ընթանում են թեժ մարտեր. ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու […]

Առաջնագծում ճնշվում է հակառակորդի ագրեսիան

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. «Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»:

Ղարաբաղյան ռազմական գործողություններն անհանգսցտացրել են Բան Կի Մունին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ  անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ: Այս մասին գրում է  РИА Новости  լրատվական գործակալությունը հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը: Նշվում է, որ Բան Կի Մունը հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն […]

Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ /վիդեո/

Ըստ հավաստի տեղեկությունների ՀՀ ԶՈւ-երը ԼՂՀ ՊԲ-ն ուժեղացնելու նպատակով արդեն Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ: Այս մասին գրում է Times.am–ը։ Մինչև այդ մամուլը տեղեկություններ էր տարածում, որ խոսվում է այլ ուժերի, մասնավորապես օդուժի տեղափոխման մասին:

Անկարան խոսեց

Թուրքիայի ԱԳՆ-ն քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ..Ինչպես ևս սպասվում էր,պաշտոնական Անկարան ապրիլի 1-ից -2-ն Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մեջ մեղադրեց հայերին՝ամբողջությամբ մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ-ի ժամեր առաջ արած հայտարարությունը…Անկարան նաև Երևանին հորդորում է դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցային գործընացին Մինսկի խմբի ներքո…Անկարան նաև չի մոռացել կրկին հայտնել,որ ինքը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը… Զարմանալի կլիներ այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի