07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մտավորականը շտապում է Արցախ հասնել.գյումրեցիները համախմբված են/վիդեո/

Մանկավարժ, գրող, նկարիչ  Արա Նախշքարյանը Գյումրիից Երևան է եկել՝ զենք ստանալու և Արցախ մեկնելու համար: «Չէի կարող տեղում նստած սպասել իրադարձությունների զարգացմանը: Ուզում են հնարավորիս շուտ մեկնել Արցախ և լինել առաջնագծում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նախշքարյանը: Նա նշեց, որ Գյումրիից բազմաթիվ կամավորներ են եկել և պատրաստ են մեծ ջոկատ ձևավորել: Մանրամասները՝ տեսանյութում:

Հակառակորդն առաջին անգամ կիրառել է ТОС ծանրհրանետային համակարգեր

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ: Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-իսահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանրհրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, […]

Ադրբեջանի հոսպիտալներում տեղ չկա. Առողջապահության նախարարը ռազմաճակատում է

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտնում է. «Ժողովուրդ ջան, արդեն գրել էի ադրբեջանական բանակի կորուստների մասին: Ըստ նոր ինֆորմացիայի ադրբեջանական ռազմաճակատային հոսպիտալները և հիվանդանոցները այնքան լիքն են, որ վիրավորներին ստիպված են տեղափոխել Կիրովաբադի և Բաքվի հիվանդանոցներ: Իրավիճակը այնքան սուր է, որ ռազմաճակատ է գործուղվել բժիշկների մեծ խումբ, առողջապահության նախարար Օգտայ Շիրիալիևի գլխավորությամբ»:

Պատգամավորներն այցելել են Մուրացանի զինվորական հոսպիտալ

Ապրիլի 4-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ու ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Խորհրդարանականները հանդիպել են ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում մարտական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:

Ժամանակն է` Օբաման ցույց տա Էրդողանին, թե ով է «բոսսը»

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմանը: «Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ պարոն Բայդենը (ԱՄՆ փոխնախագահ) և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ իր անհանգստությունն էր հայտնել շարունակվող բռնությունների վերաբերյալ, երկխոսության կոչ էր արել` ընդգծելով հակամարտության համապարփակ լուծման, տարածաշրջանում կայունության, ապահովության ու զարգացման կարևորությունը: Դրանից […]

Ադրբեջանը հարմար պահի էր սպասում

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը  դրական է գնահատում այն, որ քաղաքական ուժերը համախմբված են, ու  հայրենիքի պաշտպանությանը վերաբերող հարցերում  բոլոր ուժերը մեկ բռունցք են դառնում: ‹‹Եթե քաղաքական ուժերը  ներքին-քաղաքական հարցերում ունեն խնդիրներ, դա չի նշանակում, որ այսպիսի հարցերում չպետք է լինեն համախմբված: Դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կարող են լինել: Պիտի միահամուռ լինենք››: Արմեն Բադալյանը շեշտեց, […]

«Մենք պետք ա հաղթենք էտ շան տղերքին». կազմավորվեց ամենամեծ կամավորական ջոկատներից մեկը /վիդեո/

Երևանում կազմավորվել  է ամենամեծ կամավորական ջոկատներից մեկը: Ջոկատի հրամանատարը՝ Համլետ Բաբայանը (Ջերմուկցի Համո) իր անունը փառքով է պսակել 1988 թվականից սկսած: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հրամանատարը նշեց, որ զայրացած է.« Թուրքը մնում ա թուրք: Գողեգող մտան ու մեր 18 տարեկաններին սպանեցին: Դրանց քոքը պետք ա վերջնական հանենք: Իմ ջոկատում հիմա հավաքվում են նախկինում կռված, փառավոր […]

Հայտնի չէ՝ ով է սկսել իրավիճակի նոր սրումը․ Ռուսական առաջին ալիքի անդրադարձը ԼՂ իրավիճակին /վիդեո/

Ռուսական առաջին ալիքը ռեպորտաժ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից։ «Անհայտ է, թե ով է սկսել իրավիճակի նոր սրումը։ Հայատստանը հայտարարում է, որ Ադրբեջանը փորձել է Ղարաբաղ մտնել տանկերով, ծանր տեխնիկայով, սակայն հակահարված է ստացել։ Պաշտոնական Բաքուն իր հերթին մեղադրում է Երեւանին իրենց տարածքը գնդակոծելու մեջ․․․Ամեն դեպքում՝ երկու կողմն էլ  խոստովանել են, որ զոհեր ունեն թե խաղաղ […]

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել

ՊՆ տեղեկատվության վարչությունից հայտնում են. «Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, թե իբր հայկական ԶՈՒ-երին պատկանող անօդաչու թռչող սարք են խոցել: Նրանց տարածած տեսանյութում հստակ երևում է, որ ԱԹՍ-ն <orbiter 2> մակնիշի է: Նշենք, որ վերոնշյալ ԱԹՍ-ի մեխանիզմը իսրայելական է, իսկ արտաքին մասը /фюзелаж / պատրաստվում է Ադրբեջանում: 2009 թվականին Ադրեջանի և իսրաելական […]

Հանգստյան օրերին ԼՂ-ում մարտերի հետևանքով զոհվել է 33, վիրավորվել 200 մարդ. ՄԱԿ

Առնվազն 33 հոգի զոհվել եւ 200-ը վիրավորվել է Լեռնային Ղարաբաղում հանգստյան օրերին տեղի ունեցած դաժան բախումների հետևանքով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերով համակարգման վարչության զեկույցում, գրում է  ТАСС գործակալությունը։ «Հայաստանում եւ Ադրբեջանում պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ առնվազն 30 զինվոր և 3 խաղաղ բնակիչ է զոհվել ռազմական գործողությունների հետևանքով: Վիրավորների թիվը՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ՝ ռազմական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի