08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Կրակոցներ Տավուշի ուղղությամբ. կիրառվել են տարբեր տրամաչափի զինատեսակներ

«Լարվածությունը Տավուշի հատվածում սպասելի էր: Տավուշում արդեն լսելի են կրակոցի ձայները, սակայն մենք պատրաստ ենք դիմագրավելու և ոչ մի բնակիչ իր տունը թողնելու միտք չունի: Դա արդեն մեկ անգամ ապացուցել ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իջևան քաղաքի մեր թղթակիցը: Նշենք, որ այս առիթով Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. «Անցած գիշեր և այսօր […]

Հավաքագրում են երիտասարդներին. Հրապարակ

Երեկ հանրապետության տարբեր մարզերից պարբերաբար լուրեր էինք ստանում, որ տեղի զինկոմիսարիատները հավաքագրում են զինծառայության տարիքի երիտասարդներին: Տարբեր շրջաններից հատկապես միջին տարիքի տղամարդկանց զանգել կանչել են զինկոմիսարիատներ եւ զգուշացրել, որ պատրաստ լինեն` ցանկացած պահի իրենց էլ կարող են ուղարկել առաջնագիծ: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ռուսական ֆլեշմոբ հայ ժողովրդի գլխին. Ժամանակ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված աննախադեպ լարվածությունն ու փոխադարձ զոհերը հիմք են դարձել հայաստանյան քաղաքական որոշ գործիչների հայտարարել, որ ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ապացուցում է, որ առանց Ռուսաստանի Ղարաբաղ չէր լինի եւ չէր լինի Հայաստան։ Ու սա ասվում է այն դեպքում, երբ ընդամենը հայ զինվորները իրենց կյանքի գնով պաշտպանում էին սահմանները Ղարաբաղում ու Հայաստանում, երբ Հայաստանի եւ […]

Երևանը Ղարաբաղի միջադեպերի մասին տեղեկացրել է ԿԽՄԿ-ին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության գոտու դեպքերի մասին, որոնք Հայաստանում գնահատվում են որպես ադրբեջանական կողմի հանցագործություն, հայտնում է RIA Novosti-ն: Նշվում է, որ հումանիտար հարցերով կոորդինացման ՄԱԿ-ի վարչության հաշվետվությունում՝ հակամարտության սրման արդյունքում Լեռնային Ղարաբաղում զոհվել է 33, տուժել է ավելի քան 200 մարդ: «Հայկական կողմը փաստեր […]

Մարտակերտի ուղղությամբ բոլոր հենակետերը գրավել ենք. լուրեր Արցախից

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտնում է. «Ժողովուրդ ջան, հիշում եք երեկ գրել էի որ կորցված հենակետերի մասին դեռ կգրեմ: Ուրեմն Մարտակերտի ուղղության բոլոր հենակետերը , երեկ գիշեր, մերոնք հետ են գրավել: Հիմա այնտեղ պետք է աշխատեն սակրավորները: Հորադիզի ու Ջաբրաիլի մասին դեռ կգրեմ: Առաջ Աստված»:

Կանանց կամավորական ջոկատներ կկազմվեն, դիմել են Պ նախարարին. Առավոտ

ԱԺ պատգամավոր, վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով նախատեսում է կին կամավորների հավաքագրել: «Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական է եւ կարող է ապահովել բանակի թիկունքը։ Իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ լծվեն հայրենիքը պաշտպանելու նվիրական գործին։ Այստեղ շատ կարեւոր է հայ կնոջ դերը։ Որպես կին քաղաքական գործիչ, ես գիտակցում եմ նաեւ իմ պատասխանատվությանը հայրենիքի հանդեպ։ Ուստի […]

Լարվածություն է գրանցվել հայ- ադրբեջանական սահմանին

Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում […]

Գեներալ Մանվելը հուզվել է

Գեներալ Մանվելի երկրապահը՝թվով մոտ 10.000 հոգի դուրս եկավ առաջին գիծ, միակ դիմադրությանը որը վերջինս հանդիպեց իր ճանապարհին դա մեր 18 տարեկան զինվոր երեխաներն են եղել,որոնք ոչ մի կերպ չեն ցանկացել զիճել իրենց տեղը առաջնագծում: Արցախի մեր աղբյուրները հայտնում են ,որ հարցը լուծվել է միայն ռազմական բարձրագույն ղեկավարության հրամանից հետո: Ի դեպ նույն աղբյուրները հայտնում են […]

Լինելու է անհամաչափ եւ ցավոտ. ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի