08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Տավուշը ևս վտանգի տակ է.հայտարարություն/վիդեո/

«Թուրքը նույն թուրքն է ու նա անպայման կփորձի Տավուշի վրա էլ իր մաղձը թափել: Արդեն սկսել է… Այս առումով հայտարարություն ունեմ, որը ուղղորդված է «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Դերենիկ Դումանյանի կողմից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տավուշցի ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը Տավուշի սահմաններով մտահոգ մարդկանց կոչ ունի և հրավիրում է համախմբման: Սեյրան Չիլինգարյանի հեռախոսահամարներն են՝ 093-98-81-88 […]

Այս պահին չեն կրակում

Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում: ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հաստատել է  կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշել է, որ այսօր այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է […]

Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները. «Euro Ombudsman»

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «Euro Ombudsman» պարբերականն իր այսօրվա համարում անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր գործողությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություններին. տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Շեշտելով, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս պահին աշխատանքային այցով գտնվում է Արցախում՝ պարբերականը նշում […]

Սահմանվել է շուրջօրյա հերթապահություն

Առողջապահության համակարգի բոլոր ստորաբաժանումներն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը,  անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով ապահովումը, ինչպես նաև մասնագիտական ներուժի համակարգված տեղափոխումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Աշխատանքները բոլոր ուղղություններով  իրականացվում  են միջգերատեսչական համագործակցության շնորհիվ: Մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից բազմաթիվ  գործարարներ, […]

Ադրբեջանական զինված ուժերում վարձկաններ են ներգրավված. Կորյուն Նահապետյան /վիդեո/

ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հորդորեց, որ ողջ հայությունը  սահմանից տեղեկատվություն ստանալու նպատակով հետևի միայն պաշտոնական լրատվությանը: Անդրադառնալով ‹‹Սմերչ›› տեսակի զենքի կիրառմանը` Կորյուն Նահապետյանը շեշտեց,  որ անկախ Ադրբեջանի կիրառած զինատեսակներից` Հայաստանը զորեղ է ու կարողանում է վերահսկել իրավիճակը:   Արդեն տեղեկատվություն է պարածվել այն մասին, որ […]

Արցախ են մեկնում

Պանարմենիան Մեդիա Գրուպը, որի մեջ մտնում են Արմենիա հեռուստաընկերությունը, ATV-ին, Արմնյուզը, Պանարմենիան TV-ին (ԱՄՆ), tert.am և blognews.am կայքերը, Ռադիոջանն ու Լավ Ռադիոն, իրենց աշխատանքների հիմնական տեղակայումը տեղափոխում են Ստեփանակերտ: Մենք Արցախի մայրաքաղաք ենք ուղարկում նաև մեր շարժական կայանը, որը կմիանա Հանրային Հեռուստատեսության` արդեն տեղում աշխատող կայանին և Ստեփանակերտը ամուր կկապի ողջ աշխարհին: Ստեփանակերտից եթեր կհեռարձակվեն […]

Ադրբեջանից վռնդել են ռուսաստանցի լրագրողներին

LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վռնդել են Ադրբեջանից: Ադրբեջանի ԱԳՆ ռուսաստանցի լրագրողներին մեղադրել է Ադրբեջանի տարածքում առանց հավաստագրման աշխատելու համար: Երկրի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, թե LifeNews-ն իր նյութերում իբր «աղավաղել է իրական իրավիճակը` ոչ օբյեկտի տեղեկատվություն տրամադրելով», հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։:

Ով հետ եկավ, կգյուլլենք . Ադրբեջանը գնդակահարել է սեփական զորքերին /վիդեո/

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան  հարթակում գրառում է կատարել. «Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները: Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը»:

Մինիմում էմոցիա, մաքսիմում ուշադրություն ու զգուշավորություն

Այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում լայնորեն տարածեցինք ռազմաճակատից եկած լուրը, որ Թալիշ-Մարտակերտ ուղղությունն ամբողջությամբ մաքրազերծված է թշնամուց, Հաքքին-ում մեկ նախադասությամբ լուր գնաց, որ իրենք իբր վերցրել են Մատաղիսը: Նախնական տեքստում /անգիր եմ հիշում/ գրել էին, որ աղբյուրը Ադրբեջանի ՊՆ-ն է: Քիչ անց արագ փոխեցին այդ հատվածը՝ Об этом сообщает региональный корреспондент haqqin.az. Հետեւությունները թողնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի