07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Զոհված զինծառայողների նոր անուններ

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Ցավում ենք ու հպարտանում… 1. ՀՀՍ ծառայության պետ մ-ր Թորոյան Հայկ Վահանի, ծնվ. 1985թ., ԶՈՒ-ում 2002թ.-ից, Արաբկիրի ԶԿ, հասցե` ք. Երևան Խաչատրյան 99 2. 2հգմ 2 հխդ հրամանատար ավ լ-տ Ստեփանյան Մերուժան Արթուրի, ծնվ. 1993թ., ԶՈւ-ում 2009թ.-ից, Գյումրու ԶԿ, հասցե` Շիրակի մարզ, ք. Գյումրի 3. 1մհգ 2մհվ 2մհդ 2մհջ […]

Աստված իմ, զորացրու իմ զինվոր որդուն, ինչպես մի ժամանակ զորացրեցիր պատանի Դավթին

Աստված իմ … դու ասացիր, որ քեզ հուսացողները երբեք ամոթով չպիտի մնան, ու որ քեզ ապավինողի կողքին հազարներ կնկնեն և աջին տասնյակ հազարներ,բայց նրանց ոչինչ չի մերձենա…ուրեմն խնդրում եմ քեզ , այսօր զորացրու իմ զինվոր որդուն, ինչպես մի ժամանակ զորացրեցիր պատանի Դավթին, երբ կռվի դուրս եկավ հսկա Գողիաթի դեմ ու հովվական պայուսակից հանած լոկ մի […]

Հրատապ. զոհվել են Դարաբասի եւ Ախլաթյանի գյուղապետերը

Henaran.am-ի տեղեկություններով` հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Նախնական տվյալներով կա 5 զոհ, որոնցից երկուսը՝ Սիսիանի շրջանի Դարաբաս գյուղից են, որից մեկը նույն գյուղի համայնքապետ Մայիս Միրզոյանը: Ավտոբուսի մեջ է եղել նաեւ Ախլաթյանի գյուղապետ Արմեն Բեգլարյանը, ով նույնպես մահացել է:  

ԻՊ-ի ադրբեջանական ջոկատը լքել է Ռաքքան՝ ԼՂՀ-ի դեմ կռվելու համար. Lifenews /վիդեո/

Ռուսական Lifenews-ի աղբյուրները հայտնել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ադրբեջանական ջոկատը՝ 50-70 զինյալ, լքել է սիրիական Ռաքքան։ Հաղորդվում է, որ նրանք Թուրքիայով վերադարձել են Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի դեմ մարտերին։ Նշվում է, որ այս որոշումն իսկական սկանդալ է առաջացրել ԻՊ-ի ներսում, քանի որ նրանք համարել են, որ զինյալները խախտում են կանոնակարգը։  

«Ալիեւը փոշմանել է» /վիդեո/

Մարտական խաչ շքանշանի ասպետ, գնդապետ  Գարեգին Ջամբազյանը 1989 թվականի պատերազմի տարիներին մի քանի տանկ է վնասել: Այսօր արդեն պատկառելի տարիքում գնդապետը գնում է կիսատ թողած գործը ավարտելու: «Ալիևին խայտառակ ենք անելու, ինքը արդեն դա գիտի ու փոշմանել է արածի համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  գնդապետ Ջամբազյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ԼՂՀ կառավարությունը ստեղծել է Օպերատիիվ Շտաբ

Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ` Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը, շտաբի անդամներն են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության […]

Հրատապ. Հայկական կողմն ունի 20 զոհ և 72 վիրավոր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ հայկական կողմը 20 զոհ և 72 վիրավոր ունի: Հայկական կողմն ունի նաև 26 անհետ կորած: Ինչպես հայտնում mediamax.am-ը, այս մասին Սենոր Հասրաթյանը հայտնել է Ստեփանակերտում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ հայկական կողմը կորցրել է նաև 7 տանկ: «Ադրբեջանի առաջխաղաղացումը չի […]

Համազգային աղոթք հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար /ֆոտո//վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար մատուցված միասնական աղոթքին, որը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ:  

Ամենաթեժ մարտերը գնում են Ջաբրաիլի, Ֆիզուլու, Հորադիզի ուղղություններով

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սահմանային լարվածության մասին հերթական գրառումն է կատարել Ֆեսբուքյան իր հարթակում. «Ռազմաճակատում այս պահի դրությամբ ամենաթեժ մարտերը գնում են Ջաբրաիլի, Ֆիզուլու, Հորադիզի ուղղությունների վրա: Այստեղ ադրբեջանական բանակը կիրառում է ծանր հրետանի և «սոլնցեպյոկ» համակարգեր: Մարտի դաշտ են հանվել նաև վարձկաններ: Մերոնք ասում են «հիմա սրանց էլ կթխենք, տենանք էլ հում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի