08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Reuters-ը լուսնակարներով անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին /ֆոտո/

Reuters լրատվական գործակալությունը ֆոտոշարքով անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Հայ լուսանկարիչների աշխատանքներից բաղկացած ֆոտոշարքը պատմում է վերջին օրերին շփման գծում ծավալվող իրադարձությունների մասին: Հավելենք, որ ստորև ներկայացված 2 տասնյակ լուսանկարներն արվել են ԼՂՀ ու ՀՀ տարածքներում: Դրանք պատկերում են հայ դիրքապահներին, առաջին գիծ մեկնող քաջ կամավորականներին, թշնամու ռմբակոծման հետևանքով ավերված սահմանամերձ […]

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Կառավարության կողմից ձևավորված արագ արձագանքման օպերատիվ շտաբի անդամների հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Երկրի ղեկավարը կարևորել է այս կառույցի ձևավորումը և կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ […]

Ես պարտավոր եմ հայտարարել … Սերժ Սարգսյանը մասնակցել է Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը /ֆոտո/

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով: Հանրապետության Նախագահը ցավակցության և զորակցության խոսք է ասել հուղարկավորության արարողության ժամանակ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սասուն Մկրտչյանի հարգելի՛ ծնողներ, հարազատներ, ընկերներ, Այսօր մենք […]

«Սատկացնել մինչեւ վերջ»

Ինչո՞ւ խորհրդային զորքերը չբավարարվեցին գերմանացիներին երկրի սահմաններից հետ շպրտելով ու կանգ չառան պետական սահմանին, այլ` շարունակեցին հետապնդել ու մի շարք երկրներ կտրելով, հասան ու մտան Գերմանիայի տարածքը ու էլի չբավարարվելով, հասան մինչև թշնամի պետության մայրաքաղաքն ու պատերազմն ավարտեցին վարչակազմի նստավայր` Ռայխստագի գրավումով: Ի՞նչ տեղի կունենար, եթե խորհրդային պետությունը բավարարվեր թշնամուն սոսկ խորհրդային սահմաններից դուրս շպրտելով: […]

Մատաղիսի մարտերում Թուրքիայից եկած զինյալները մեծ կորուստներ են ունեցել. Hetq.am

Մատաղիսի ուղղությամբ ապրիլի 4-ին տեղի ունեցած ծանր մարտերում հակառակորդի կողմում խուճապ է սկսվել եւ նրանք դիակներ թողնելով դիմել են փախուստի: Այս մասին Արցախից հաղորդում է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը՝ հավելելով, որ իրականությանը չեն համապատասխանում ադրբեջանական մամուլի տեղեկությունները, թե իրենք գրավել են Մատաղիսը: «Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելում են Երևան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 09.04 կժամանեն Երևան։ Նրանց կընդունի Հանրապետության Նախագահը։ Հանդիպում կկայանա ԱԳ նախարարի հետ»,- գրել է Բալայանը։

Ադրբեջանի հետ սահմանին Ռուսաստանը զորավարժություններ է սկսել

Դաղստանում տագնապի ազդանշանով ոտքի են հարվել Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք մարտավարական զորավարժություններ են անցկացնելու «Դալնի» պոլիգոնում: Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը հղում անելով  ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությանը: Հաղորդագրությունում նշվում է, որ Հարվային ռազմական օկրուգին՝ զորավարժություններին մասնակցում է շուրջ 1,000 զինծառայող և ավելի քան 300 միավոր զինտեխնիկա: Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն […]

Մի հայորդի այս ամենին ի պատասխան՝ կտրելու է ալիևի թոռան կոկորդը

Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր Ֆեյսբուքյան հարթակում հետևյալ գրառումն է կատարել. «Արդեն մի քանի օր է ականատեսն եմ, թե ինչպես է համայն հայությունը, անկախ ամեն ինչից, ոչ թե խոսքով այլ գործով իր զորակցությունը հայտնում արցախահայությանը: Մենք ականատեսն եղանք, թե ինչպես են հազարավոր կամավորներ շտապում մարտադաշտ՝ կանգնելու իրենց որդիների կողքին: Մենք վկան ենք այն իրողության, թե […]

Մինչև վերջին փամփուշտը /վիդեո/

  «Ամեն մի հայի մեջ՝ գենի ցավ կա ու այս իրավիճակում  կազմակերպելու ամուր ձեռքի կարիք կա: Մենք վստահում ենք մեր բանակին, բայց բոլորն էլ պատրաստ են գնալու ու երկրի համար զոհվելու»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Եղիազարյանը նշում է, որ շուտով կարող է լայնամաշտաբ պատերազմ սկսվել, որում հաղթողը Հայաստանը կլինի: «Իրենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի