08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հողին հանձնեցին

Երևանում այսօր՝ ապրիլի 6-ին, տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված կրտսեր սերժանտ, 23-ամյա Ռուբեն Իսկանդարյանի հուղարկավորությունը: Նրան հողին հանձնեցին Շահումյանի գերեզմանատանը: Հարազատների խոսքով՝ այդպես է որոշել Ռուբեն Իսկանդարյանի ընտանիքը: Հոգեհանգստին ներկա էին հարազատները, ընկերները, պաշտոնատար անձինք ՊՆ-ից, պատգամավորներ, հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսին անծանոթ մարդիկ:

Զինադադարի ռեժիմը վերականգնվել է և պահպանվում է

«Կարելի է ասել իրավիճակը հանգիստ է: Զինադադարի ռեժիմը վերականգնվել է և պահպանվում է»,-Henaran.am-ի խնդրանքով ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ներկայացնելով ղարաբաղաադրբեջանական շփման գծից վերջին տվյալները` նշել է, որ չնայած գրանցված առաձին կրակոցներին, որը պատերազմական գործողությունների պարագայում սովորական է համարվում, իրավիճակն այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կայուն է:

Նահատակված Վրեժ Սարգսյանը մեկ տարեկան որդի ունի

Զոհվածներից կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիք գյուղից էր: Գյուղապետ` Վարդան Մարգարյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ամբողջ գյուղը սգում է: «Ամուսնցածա էր, մեկ տարեկան տղա երեխա ունի: Ծնողների հետ էր ապրում, ծայրահեղ ծանր պայմաններում: Հիմա չգիտենք նրանց վիճակը ինչն է լինելու, տան միակ աշխատողը Վրեժն էր»,- ասաց գյուղապետը: Հավերժ փառք մեր […]

Պատրիարք Կիրիլը կոչով դիմել է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր ուղերձներ է հղել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին։ Դրանցում Կիրիլն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի զարգացման կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ Աստծո օգնությամբ կհաստատվի շուտափույթ հրադադար և կողմերի հաշտեցում։ Նրա խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի […]

Համար մեկ խնդիրը և՛ մեզ համար, և՛ միջազգային հանրության համար. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն  լրագրողների հետ զրույցում  այսօր անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան կատարելիք այցին: Վերջինս  հստակեցրել է, որ նրանք գալիս են սահմանային այս լուրջ իրադարձություններից հետո իրավիճակն ուսումնասիրելու: «Համար մեկ խնդիրը և՛ մեզ համար, և՛ միջազգային հանրության համար այն է, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ վերջերս: Կրակի ռեժիմը դադարեցվի, […]

Նարեկն ու Ռաֆիկը մեկ ամսից պետք է զորացրվեին

ԼՂՀ-ում հակամարտության ժամանակ զոհված զինծառայողներից 20-ամյա Նարեկ Մկրտչյանը Սյունիքի մարզի որոտան գյուղից էր: Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջնյանը Henaran.am-ի թղթակցի հետ րույցում տեղեկացրեց, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է բանակ ծառայելու: «Մի քանի ամսից պետք է տուն գար, ծնողները անհամբեր նրան էին սպասում»,-ասաց գյուղապետը: 20-ամյա Հակոբյան Ռաֆիկն էլ Արագածոտնի մարզ Կրմրաշեն գյուղից էր, նրա հորեղբայրը` […]

ՊՆ-ն հրապարակել է զոհերի նոր անուններ

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհերի նոր անուններ: Ցավում ենք և հպարտանում. շարքային Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Թալինի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 18:00 Հուղարկավորությունը ` 07.04.2016թ. ժամը 13:00 Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Կարմրաշեն: Շարքային Մկրտչյան Նարեկ Վարդանի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Գորիսի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00 […]

Ժիրայր Սեֆիլյանը դեմ է հրադադարին

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «1994 թ. մայիսի 12-ին հայկական բանակի հաղթական ընթացքը կասեցվեց և առանց Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու նրա հետ կնքվեց հրադադար: Հայկական կողմի նման անհեռատես քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը անցնող տարիների ընթացքում կուտակեց տնտեսական և ռազմական մեծ ներուժ, որի միջոցով մեր դեմ վարում է հետզհետե […]

Այսօր մեկնարկում է միօրյա ծոմապահությունը մեր հայրենիքի օրհնության համար

Այսօր սկսվում է մեր միօրյա ծոմապահությունը մեր հայրենիքի ողորմության և օրհնության համար: Ավելի քան 1000 Քրիստոնյաներ դրական են արձագանքել: Դուք էլ միացեք: Տեր Հիսուսն ասում է որ սխրանքով աղոթքն ավելի զորավոր է (Մաթ. 17:21), երբ որ քեզանից մի բան զրկում ես ու այդպես աղոթում: Ծոմ նշանակում է օրվա ընթացքում ոչինչ չուտել (ոմանք ջուր էլ չեն […]

Ակնհայտ ռազմական հանցագործություններ` խոշտանգումներ կան, գլխատումներ. Սեյրան Օհանյանը բացում է փակագծերը

Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծի իրավիճակին, ասաց, թե բոլորը գիտեն, որ Մոսկվայում հանդիպել են երկու երկրների զինված ուժերի շտաբի պետերը, պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման ուղղությամբ: Սեյրան Օհանյանն այս օրերի գործողություններն աննախադեպ համարեց նաև մարտական պատրաստության աստիճանի, ահաբեկիչների, վարձկանների առկայության առումով. «Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ակնհայտ բնույթը, դրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի