08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մինչև Բաքու կհասնեն. ֆոտոլրագրողը միացավ կամավորներին/վիդեո/

«Հպարտ եմ, որ Ղարաբաղ եմ գնում լեգենդար մարտիկների հետ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը: Ֆոտոլրագրողը նշեց, որ չնայած ինքը կռվի ձորձ չունի, բայց անպայման պիտանի կլինի ազատամարտիկներին: «Գնում եմ վավերագրելու մեր օրերը ու հետս տանում եմ լրագրողական տեխնիկաս, որ կարողանամ ճշմարտությունը բերել ինձ հետ: Ազատամարտիկներն էլ գնում են իրենց կիսատ թողած գործը շարունակելու […]

Վստահ եմ, որ հրադադարը չի պահպանվի. քաղաքագետ

Չեմ ուզում հոռետես երևալ, կամ ավելնորդ լարվածություն առաջացնել, բայց շատերն են հարցնում, դրա համար չեմ կարող չասել, որ. Վստահ եմ, որ հրադադարը չի պահպանվի: Ադրբեջանն այս դադարը օգտագործում է ուժերը վերախմբավորելու, հնարավոր է նաև նոր ուժեր ներգրավելու համար: Արտաքին ոչ մի կողմ չի կարող և չի էլ փորձելու զսպել Ադրբեջանի իշխանություններին: Հայկական կողմը դատապարտված է համոզիչ հաղթանակ տանելու: […]

Հրապարակվել են հայկական կողմի զոհերի նոր անուններն ու լուսանկարները

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այս օրերին  զոհվածների նոր լուսանկարներ և  նրանց մասին տեղեկություններ  է հրապարակել: Ցավում ենք և հպարտանում.. ենթասպա Մելքոնյան Գագիկ Սուրիկի Ծնված 1982թ., ԶՈՒ-ում 2015թ.-ից, ՀՀ Մարտունիի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00 Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00 Հասցե` Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար   Ցավում ենք և […]

30 վիրավոր, մեկ հոգի կոմայի մեջ է. Նոր մանրամասներ ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալից

ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ ներկա պահին ունեն 30 վիրավոր, որոնցից 9-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր;«Կոմայի մեջ գտնվում է մեկ հոգի։ Դա Հայկ Թորոսյանը չէ, նրա վիճակը ծանր է գնահատվում։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն ունեն տարբեր վիրավորումներ` հիմնականում հրազենային բեկորային վնասվածքներ` վերջույթներ, որովայն, կրծքավանդակ […]

ԼՂՀ ՊՆ հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չեն համապատասխանում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:

Նույնիսկ անդամահատված ոտքով զինվորներն ուզում են վերադառնալ զորամասեր. Սեյրան Օհանյան

Այսօր ԱԺ-ում կառվարության հետ հարց ու պատասպանի ընթացքում Արամ Մանուկյանը հարց ուղղեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին: Արամ Մանուկյանը խնդրեց ներկայացնել, թե մեր Կառավարությունն ինչ օժանդակություն է ցուցաբերելու վիրավոր զինվորներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին: ‹‹Այդ հարցը չափազանց կարևոր է: Զոհվածների ընտանիքներն ու վիրավոր հայորդիները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Վիրավորներից շատերը կազդուրվում են: Նույնիսկ անդամահատված ոտքով […]

Արմենակը յուրահատուկ էր. հերոսի մասին պատմում է նրա դասընկերուհին /վիդեո/

‹‹Արմենակ Ուրֆանյանի հետ դպրոցում եմ սովորել: Նրան բնորոշելիս խոսքեր գտնել չեմ կարողանում: Հպարտություն եմ զգում ու կորստի ցավ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմենակ Ուրֆանյանի համադասարանցին` Զառա Չիդիմյանը: Ուրֆանյանի դասընկերուհին ասաց,  որ քաջարի հայորդին դեռ մանկուց երազում էր ուսանել Ռազմական ինստիտուտում ու կյանքը նվիրել հայրենիքի ծառայությանը: Արցունքները խեղդելով` հերոսի դասընկերուհին փորձեց  մի քանի բառով բնորոշել Ուրֆանյանին. […]

Արմենակի նմաններն են, որ ամուր են պահում մեր երկիրը. հրաժեշտ հերոս կապիտանին ազգականը /ֆոտո, վիդեո/

Այսօր Երեւանի Ս. Հովյաննես եկեղեցում տեղի է ունեցել կապիտան Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին: Նա ԶՈՒ-ում ծառայում էր 2007թվականից: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին` երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով` Ուրֆանյանը  միայնակ շարունակել է մարտը` […]

Քարվաճառում երկու զինվոր է մահացել

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում երկու հայ զինծառայող է զոհվել: Զոհվածներից մեկը Գրիգոր Ավետիսյանն է: Վերջինը ապրում է Արտաշատ քաղաքում: Հիշեցնենք, որ Ապրիլի 5-ին Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ՊԲ շտաբի պետերը, և կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երեկ, ժամը 12.00-ին երկու կողմերից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի