25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մատաղիսի մարտերում Թուրքիայից եկած զինյալները մեծ կորուստներ են ունեցել. Hetq.am

Մատաղիսի ուղղությամբ ապրիլի 4-ին տեղի ունեցած ծանր մարտերում հակառակորդի կողմում խուճապ է սկսվել եւ նրանք դիակներ թողնելով դիմել են փախուստի:

Այս մասին Արցախից հաղորդում է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը՝ հավելելով, որ իրականությանը չեն համապատասխանում ադրբեջանական մամուլի տեղեկությունները, թե իրենք գրավել են Մատաղիսը:

«Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ։ Ցավոք, ունեցել ենք զոհեր, երեկ ՊԲ-ն նրանց մասին հաղորդել է։ Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։ Հրետանավորները մանրամասն «ծեծել» են հակառակորդին, ինչպես սպաներից մեկն ասաց»,-նշել է նա:

Բաղդասարյանի խոսքով՝ փախուստը հակառակորդի կողմում է սկսվել. «Նորից դիակներ են թողել ռազմի դաշտում։ Այսօր կփորձենք նաեւ Ղարաբաղի իշխանություններից տեղեկություն ստանալ, թե ինչ է լինելու հակառակորդի դիակների հետ, արդյոք դրանք հանձնելու մասին բանակցություններ ընթանո՞ւմ են, Կարմիր խաչի ներկայացուցիչները դիմե՞լ են, արդյոք, կողմերին»։ Ինչպես արդեն հայտնել է Ղարաբաղի ՊՆ-նի ներկայացուցիչը՝ հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Պաշտպանության նախարարության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հաստատել, որ Ադրբեջանի կողմից կռվում են Թուրքիայից եկած զինյալներ եւ հենց նրանք են ունեցել մեծաթիվ կուստներ, եւ խուճապը դրանից է սկսվել հակառակորդի մոտ»,-ընդգծել է Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ