11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ինչու ենք տվել այդ դիրքերը. Հայկական Ժամանակ

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը «Հայկական ժամանակիե հետ զրույցում հայտարարել է, որ արցախյան քառօրյա պատերազմում մեր կորցրած դիրքերը հիմնականում չպահվող դիրքեր են եղել։ Բայց ինչո՞ւ չենք պահել՝ մեր հարցին ԶՈՒ շտաբի պետի տեղակալը պատասխանել է. «Դրանք զինվորական առումով էն նշանակությունը չեն ունեցել, որ էնտեղ մենք դիրքը պահենք։ Մենք պահել ենք […]

Ալիևը Թուրքիայի և Վրաստանի միջոցով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա

Աշոտ Եսայանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Ալիևը Թուրքիային և Վրաստանին փորձում է ներքաշել մի գործընթացի մեջ, որում նշված պետությունները «գառանտ» կկանգնեն ադրբեջանի անվտանգությանը և ճնշում կգործադրեն Հայաստանի վրա: Մեր կարևորագույն հաղթաթղթերից մեկը դա Մինգեչաուրի ամբարտակի հրետանակոծության սպառնալիքն է, ադրբեջանական նավթահորերի և գազամուղների հրատանակոծությունն է: Ասավածը առավել պատկերավոր ներկայացնելու համար վերհիշենք ապրիլյան մարտերը, երբ ադրբեջանը հայտարարեց […]

Այդ օրը շատ թեժ էր. շարքային Դավիթը զայրացած է/վիդեո/

Ժամկետային զինծառայող 19 ամյա Դավիթ Սահակյանը հայ զինվորներին զգոնության կոչ է անում: Նա պատրաստ է իր կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանությանը: «Ապրիլի 2-ին շատ թեժ էր: Գործում էր իրենց հրետանին: Ունեցա վիրավորված և զոհված ընկերներ»,-պատմեց Դավիթը նշելով, որ ինքը զայրացած է և պատրաստ է հրամանի դեպքում մինչև Բաքու հասնել: Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է

Այսօր` մայիսի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում անցկացվեց երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձևաչափերով: «Վճռական աջակցություն» ձևաչափով նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների […]

Ցանկության դեպքում կամավորները կարող են վերադառնալ. Սեյրան Օհանյան

ԱԺ-ում   Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց պաշտպանության նախարարարին՝ կամավորների վերաբերյալ: Վերջինս շեշտեց՝ կամավորականներն այսօր փաստացի մարտական հերթապահություն են իրականացնում, նրանց  զենք է նրանց տրամադրվել, սակայն նրանք,  փաստորեն,  զինծառայողներ չեն, և ժամանակն է, որ օրենքով կանոնակարգվեն նրանց հետ կապված խնդիրները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ […]

… դուք եք մեր փղերի ղեկին նստած /վիդեո/

Ներիքն հզոր ուժը ու հավատը միամյանց միաձուլվելով զինվորին մղում են հաղթանակի: Առաջնագծում Մկրտիչ աբեղա Կարապետյանը աղոթում է զինվորների հետ: «Մենք ամեն օր էլ աղոթում ենք ու մեր հավատը նաև մեզ հզորացնում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին զինվորները: «Ավարայրում ոսկորից ու մսից տանկերի հետ էինք մարտնչում՝ փղերի հետ: Այսօր դուք եք մեր փղերի ղեկին նստած ու […]

ՊՆ գնդապետը իրեն լիովին մեղավոր է ճանաչել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ […]

Ինչո՞ւ չի բացահայտվում ճշմարտությունը/վիդեո/

«Դնեպրիկ Բաղդասարյանը, որը Հայաստանի հրետանու հսկան է, գնահատված չի եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Արթուր Բունիաթյանը: Ազատամարտիկի խոսքով` կան պատմական իրողություններ, որոնք պետք է բացահայտվեն ու բոլոր հերոսները լինեն իրենց ճիշտ տեղերում: Մանրամասները՝ տեսանյութում:

Թող ջրերը պարզվեն. Լաչինի ազատագրման իրական պատմությունը/վիդեո/

24 տարի առաջ այս օրը կարևորագույն մի գործողություն կատարվեց՝ ազատագրվեց Լաչինը: Սակայն այս օրը տոնականորեն չի նշվում: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին Լաչինի ազատագրման օրը «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Հետախույզ վետերանների միություն » կազմակերպության նախագահ Սուրեն Կարապետյանը: Կարապետյանի խոսքով՝ իրենց արածը ըստ արժանավույն չի գնահատվել, քանի որ Լաչինը ազատագրողները երբեք պետական կերակրատաշտին մոտ […]

Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանին վիրահատել են

Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է: Մայիսի 17-ին տղային կատարվել է ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ ձախ պլևրալ խոռոչում (թոքային հատվածում) առկա է հեղուկի որոշ քանակություն: Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել է ձախ պլևրալ խոռոչի դրենավորում: Նույն օրը երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում հիվանդի մոտ սկսել է ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի