11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Նախագահը ներկա է գտնվել մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացմանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը: Այն բացվել է մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում: Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Արարողությանը մասնակցել են […]

Թ. Շահնազարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ Կապի զորքերի պետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր. Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ. Գնդապետ Թեմուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։

Իրավիճակը վերահսկվում է. Սեյրան Օհանյան

«Ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Շատ քիչ են կրակոցները: Իրավիճակը վերահսկվում է Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից»,- նշել է նախարարը: Սեյրան Օհանյանը նշել է,որ  մայիսի 21-ին ինքն Արցախում է եղել՝ առաջնագծում, եւ կարող է փաստել, որ զինծառայողները տրամադրությունը բարձր է:

Դեդեքիշիևը ղեկավարում էր ադրբեջանի զինված ուժերում լավագույնը ճանաչված հետախույզ-դիպուկահարների դասակը

Ալեն Ղուլյանը Ֆեյսբուկյան հարթակում գրում է. «Օրեցօր հաստատվում է , որ ապրիլ ամսին, ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ կողմից ոչնչացվել են ոչ միայն ադրբեջանի զինված ուժերի էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանումներ, այլ նաև այդ ստորաբաժանումների լավագույն հրամանատարներ…. հրահանգիչներ։ Ավագ լեյտենանտ Ջավիդ Գյուլբալա օղլու Դեդեքիշիևի ( Dədəkişiyev Cavid Gülbala oğlu ) ոչնչացման մասին հրապարակել եմ նախկինում ։ Սոցցանցերի մոնիտորինգից պարզվում է, […]

ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել գնդային մարտավարական զորավարժությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսում անցկացված ուժեղացված գնդային մարտավարական զորավարժությանը: Զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտակական գործողությունների ընթացքում ներգրավված ստորաբաժանումները առաջադրված խնդիրներն իրականացվել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում: Բացի առաջադրված պաշտպանական և հակահարձակողական հիմնական ուսումնամարտական խնդիրներից ու նպատակներից, զորավարժության ժամանակ ուսումնասիրվել և փորձարկվել են ապրիլյան մարտական գործողություններից առանձնացված մի […]

Իրադրությունը հանգիստ է

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը

Սերժ Սարգսյանը մայիսի 17-ի իր հայտնի հարցազրույցում պաշտոնապես հաստատեց, որ. ինքը, որպես Արցախի անվտանգությունը երաշխավորելու պարտականություն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահի և այդ պարտականությունը ռազմական առումով իրականացնելուն կոչված Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները զբաղեցնող անձ, հրաժարվում է կատարել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով խախտված Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պարտականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել զինծառայողների […]

ԵԿՄ-ն և գեներալ Մանվել Գրիգորյանը սուրբ գործ են անում. ԼՂՀ նախագահ/վիդեո/

«Ապրիլի 2-ին բազմաթիվ հեռախոսազրույցներ  եմ ունեցել ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: 24 ժամ հետո կենտրոնական պաշտպանական շրջանի շարահրապարակում գեներալ Մանվել Գրիգորյանը 2 000 կամավորականների հետ արդեն շարված էին և հենց այդ շարահրապարակից սկսեցին իրենց մարտական աշխատանքները»,-ԵԿՄ-ի և Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անվանը կապվող վերջին իրադարձություններին է անդրադարձել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Բակո […]

Պատերազմ կլինի ու մեծ կորուստների գնով հաղթանակ…/վիդեո/

«Պատերազմի հաջող ելքը կախված է մեր ոգուց և մոտեցումից: Եթե մեր ոգին մնա տեղում ու եթե մեզ չկոտրեն` դարձյալ, եթե թույլ տային հայկական զորքերին առաջ գնալ  և թշնամուն պարտադրել պարտություն, եթե թույլ տան…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ով գտնում է, որ պատերազմ միանշանակ լինելու է: «Ես վստահ եմ հայկական կողմի, ցավոք մեծ […]

«Նույն պոստում, որ կտրեցին մեր եզդի տղու գլուխը, վրեժ լուծվեց» /վիդեո/

«Մեր առաջ դրված խնդիրներ պետք է պատշաճ կատարենք:Այն խնդիրները, որ մեր առաջ դնում է գեներալ Մանվել Գրիգորյանը պետք է հստակ կատարվեն:Մեր ժամկետային զինծառայողները հերոս տղերք են ու ես տեսա, որ Մարտակերտում, այն նույն պոստում, որ կտրեցին մեր եզդի տղու գլուխը, ոնց վրեժ լուծվեց: 7 հայ հերոսները փռեցին 70-ից ավելի թուրքի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ճամբարակ» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի