11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ֆրանսիական մամուլը գրել էր. «Հայերը գրավեցին Չինաստանը»

24 տարի առաջ, այս օրը՝ 1992 մայիսի 18-ին, ողջ աշխարհը տարակուսանքի մեջ էր և ապշահար: Ֆրանսիական մամուլը գրել էր. «Հայերը գրավեցին Չինաստանը»: Հետո հասկացան, որ հայերը ոչ թե Չինաստանն էին գրավել (ֆրանսերեն՝ Լա Չինը), այլ ազատագրել էին Պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Աղահեջք և Արցախ նահանգի Բերդաձոր գավառների այն հատվածը, որի վրա մերձկասպյան թյուրքերը ձևավորել էին […]

Բաքվի հայտարարությունը ապատեղեկատվական հնարք է. Սենոր Հասրաթյան /վիդեո/

Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունն առ այն մայիսի 17-ին, թե իբր 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած առճակատման ընթացքում «հայկական զինված ուժերը ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով», ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք: Այս մասին Արցախի […]

Մարտակերտի արևելյան ուղղությամբ ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի

Մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի արևելյան ուղղությամբ: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից […]

Պատերազմ միանշանակ լինելու է. քաղաքագետ/վիդեո/

«Քսան և ավելի տարիներ բանակցություններ են եղել, որոնք պարունակում էին տարածքներ կարգավիճակի, խաղաղության դիմաց բանաձևը: Ադրբեջանը մերժել է բոլոր տարբերակները: Դա նշանակում է, որ անգամ տրվելիք տարածքներին համաձայն չէ և ուզում է ողջ Ղարաբաղը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Քաղաքագետը նկատում  է` Հայաստանը փորձում է մտնել բանակցությունների նոր փուլ. «Զոհեր տվեցինք ու էլի […]

Իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է եղել

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը […]

Թողեք Սասունցի Դավիթ սարքելը. Առավոտ

Օրերս սկսվեց շրջանառվել, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը մի աննախադեպ հերոսական բայլ է արեք ապրիլի 2-ին մեկ գիշերում փոխել է տվել Մարտակերտում բոլոր կրակակետերի ու հրանոթների դիրքերը` դրանք Արցախից վերադարձած մայոր Արկադի Մանգասարյանն էլ պատմում էր, որ եթե Վիտալի Բալասան|անը չլիներ՝ թուրքը հիմա Ստեփանակերտում նստած կլիներ. «Ինքը հրաման տվեց գնդի հրամանատարին, ասեց՝ ե՛ս եմ վերցնում լրիվ ինձ […]

Օղուլ, դու էդ ինչ սութասան սրիկա ես

Լսեցի Սերժ Սարգսյանի ինքնաթիռային ասուլիսը: Շատ նոր բան չիմացա, ինչը հասկանալի է:  Երկու ֆրագմենտ այնուհանդերձ, ուշադրությունս գրավեց: Էդ որ Ալիեւն ասել է` ապրիլին իրենք չեն սկսել: Ճիշտն ասած, հենց միայն այդ միտքը ողջ հանդիպումը դարձնում է աննպատակ:  Բայց եւ` համանախագող երեք երկրներն էլ` էնտեղ նստած իրենց ԱԳ նախարարներով ունեն արբանյակային կապ, եւ գիտեն` ով է սկսել: Ապուշի տեղ է […]

Այնտեղ որտեղ ձյունը երբեք չի հալչում

3800 մետր բարձրության վրա ամուր կանգնած են մեր տղերքը` հպարտ Օմարի լեռների պես… Այստեղ ձյունը երբեք չի հալչում… այստեղ վերանում են բոլոր կասկածները… այստեղի զինվորը վաղուց հաղթահարել է իր բոլոր վախերը… Լուս.` Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ (լուսանկարներն արված են 2 օր առաջ (խմբ.))     Ժամկետային զինծառայող Արթուր Մինասյանը` ազգությամբ հայ եւ ռուս ծնողների զավակը, փոքրուց ապրել […]

Հակառակորդն «Արցախգազ»-ին հասցրել է 2 մլն դրամի վնաս /ֆոտո/

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի հերտակոծությունից Մարտակերտ քաղաքի սնուցող գազամատակարարման խողովակաշարը մի քանի անգամ տուժել է, սակայն բոլոր դեպքերում քաղաքի գազամատակարարումը օպերատիվ կերպով վերականգնվել է: «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայության փոխանցմամբ` ընկերության Մարտակերտի արտադրաշահագործման տեղամասն իր աշխատանքները չի դադարեցրել հակառակորդի հերտակոծության ռազմական գործողությունների անգամ ամենաթեժ պահերին: Աղբյուրի հաղորդմամբ՝ թշնամու արկակոծության հետևանքով հիմնականում վնասվել են միջին և […]

Հայ խաղաղապահները կմասնակցեն «Անսասան եղբայրություն-2016»-ին

Հայաստանի ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-ից 19-ը Բելառուսի Հանրապետությունում կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման եւ անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ բանակցությունները կայանալու են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կառավարման մարմինների եւ կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016թ. պլանի համաձայն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի