11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Կոչ եմ անում Արցախից դուրս ապաստանած թալիշցիներին վերադառնալ. նախարար

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակիչների մի մասը, ովքեր տեղափոխվել են ՀՀ տարբեր բնակավայրեր, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և ԼՂՀ կառավարության կողմից հոգ է տարվում նրանց վերադարձի մասին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարի խոսքով, ապրիլյան առաջին […]

Երկու աչքի վիրավորում ստացած զինծառայողը դուրս է գրվել հիվանդանոցից

Արցախի հակամարտության գոտում ականապայթյունից երկու աչքի վիրավորում ստացած զինծառայող Մարտին Մարդիյանն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Վերջերս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում զինվորը երկու վիրահատություն է տարել։ Երկու դեպքում էլ` սկզբում աջ, իսկ ապրիլի 4-ին` ձախ աջքի վիրահատության ընթացքում հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Վիրահատությունները բարեհաջող են անցել: […]

Արցախի նախագահն այցելել է հարավային սահմանագծերից մեկը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հարուցվել է քրեական գործ. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 14.05.2016թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով […]

Անկանոն կրակել են Տավուշի ուղղությամբ

Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման […]

Զոհված ընկերոջ անմոռուկը կրծքին /վիդեո/

Ժամկետային զինծառայող Կարապետ Պետրոսյանը երկու ամսից կզորացրվի: Ծառայության ընթացքում երաժշտությունը մարմնի բոլոր բջիջներով կրող երիտասարդը շարունակել է ստեղծագործել ու  մտադիր է ապրիլ ամսվա  արյունոտ եղելությունը արտացոլել  երգերի մեջ: Խրամատում էլ Կարապետը ստեղծագործում է: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողը զորացրվելուց հետո մտադիր է տեսահոլովակ նկարահանել: Երգը կարոտի ու մոր մասին է: «Իմ համար ինքնատիպ պատմություն […]

Շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել

Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

Դիպուկահար կրակոցից մայիսի 14-ին պայմանագրային զինծառայող է մահացել

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Պետական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից մայիսի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը: ՀՀ պաշտպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի