11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկու աչքի վիրավորում ստացած զինծառայողը դուրս է գրվել հիվանդանոցից

Արցախի հակամարտության գոտում ականապայթյունից երկու աչքի վիրավորում ստացած զինծառայող Մարտին Մարդիյանն դուրս է գրվել հիվանդանոցից:

Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերջերս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում զինվորը երկու վիրահատություն է տարել։ Երկու դեպքում էլ` սկզբում աջ, իսկ ապրիլի 4-ին` ձախ աջքի վիրահատության ընթացքում հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Մասնագետների կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցները` վիրավորի տեսողությունը վերականգնելու համար:

Տեղեկացնենք նաև, որ Մարտին Մարդիյանի բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հսկողության ներքո։

Միաժամանակ հիշեցնենք, որ զինծառայողների բուժումը պետական միջոցներով արտասահմանյան երկրներում կազմակերպելու մասին ՀՀ կառավարության որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ տվյալ բուժումը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել (բացակայում են անհրաժեշտ տեխնոլոգիաները կամ սարքավորումները, եթե չկա համապատասխան մասնագետ կամ փորձառություն)։

Իսկ եթե, անկախ դրանից, հիվանդ զինվորը կամ նրա հարազատները նախընտրում են բուժումն իրականացնել արտերկրում, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը նրանց կողքին է ինչպես բարոյական աջակցություն ցուցաբերելու, այնպես էլ` զինվորների տեղափոխման գործընթացի մեթոդաբանությունը, անհրաժեշտ պայմաններն ու պահանջներն ապահովելու գործում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ