16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

«Ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք շատ հանճարեղ մի զորակոչիկ, անպայման այդ զորակոչիկին տանելու ենք բանակ»

«Ցանկացած երկրում, ցավոք, այդ թվում Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, իհարկե, հանցագործություններ տեղի են ունենում, տեղի են ունենում սպանություններ և այլն, ցավոք, նույնը Հայաստանի Հանրապետությունում: Խնդիրն այն է, թե որքանով է կարողանում իրավապահ համակարգը բացահայտել այդ հանցագործությունները և ամենակարևորը՝ կանխարգելել: Այս առումով, կարծում եմ, մեր երկրում մեծ աշխատանք է կատարվում, և եթե պարզ թվեր վերցնելու լինենք, օրինակ` […]

«Մենք ուղղակի «կարիկտիռովկա» ենք անում եղած որոշման մեջ, որ կարողանանք գումարը բաշխենք»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի N1 հավելվածում ու ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ: «Մենք լուծել ենք զոհված ու առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը»,-ասաց Վիգեն […]

Մի շարք անձանց տարկետում է տրվում

Կառավարության այսօրվա նիստ որոշմամբ՝ մինչև 2018 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել.   1)  Հարություն Հայկի Ասատրյանին՝ ծնված 22.11.1998թ. /հաշվառման վայրը՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարաշապատ, Կույբիշևի փող. 2գ տուն/ սովորում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում. 2) Պողոս Խաչիկի Սարգսյանին՝ ծնված 18.12.1998թ. /հաշվառման վայրը՝ […]

«Բոլորիդ դատելու ենք, բայց եղածին ներում ենք, ախպեր, դուք եկեք». Առավոտ

«Սահմանված կարգի խախտմամբ զին­վորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» աղմուկ բարձրացրած օրենքի քննարկման ժամանակ «Ելք» խմ­բակցության պատգամավոր էդմոն Մարուքյանն առաջարկեց ՊՆ-ին ընդհանրա­պես վճարումները հանել եւ թույլ տալ, որ 27 տարին լրացած բանակում չծառայած քաղաքացիները վերադառնան հայրենիք՝ առանց քրեական հետապնդման արժա­նանալու: Նրա այս հայտարարությունը ՀՀԿ-ի կողձից պոպուլիզմ որակվեց: Այս առնչությամբ Էդմոն Մարուքյանին թղթակիցը հարցրեց՝ Ձեր այդ առա­ջարկից […]

«Լավագույն դիրքապահ»՝ Արմեն Սարգսի Սիմոնյան

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի […]

«Ընդհանրապես ի՞նչ ենք մենք անում այսքան գեներալ» (տեսանյութ)

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովն ասում է, որ հայ ազգը սովորություն ունի՝ ամեն տեղ բաժանումներ է անում՝ լեննականցի, վանաձորիցի, ինչը թուլացնում է: «Մենք թուրքի ուզածն ենք անում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Խոսելով ՊՆ-ում կատարվող փոփոխությունների՝ նա նշեց, որ Վիգեն Սարգսյանի փոփոխությունները դրական է գնահատում: «Ընդհանրապես էսքան գեներալ ի՞նչներիս է պետք, ի՞նչ ենք […]

Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծանք, վերջ. Սարոյան

«Գեներալ Հայկազ Բաղմանյանը շուտվանից էր ուզում դուրս գալ բանակից, դաժե ես եմ իրան ասել էն ժամանակ՝ դուրս մի արի»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի՝ պաշտոնից հեռացմանը։ Ըստ Սարոյանի՝ Հայկազ Բաղմանյանը միշտէլ  լավ է ծառայել, իսկ պաշտոնից հեռացումը հավանաբար կապված էր նոր կադրերով ՊՆ շարքերը համալրելու հետ։ […]

Եթե պատերազմ սկսվի. Հրապարակ

Մարտական ընկերներիցս մե­կի ընտանեկան միջոցառմանը հավաքված արցախյան պատերազմի վետերաննեիի մտքերն առավել քան մտահոգիչ էին եւ ինձ ստիպեցին դիանք թղթին հանձնել՝ որպես նախազգուշաում մեր հուսահատ ու անտարբեր ժողովրդին, մեր քնած ու անդարդ իշխանություններին: Հայաստանում պետական կարեւորագույն պաշտոններն զբաղեցրել են մարդիկ, ովքեր ոչ միայն պատերազմից են խուսափել, այլեւ չեն ծառայել խաղաղ բանակում: Նրանք իրենց հետ պաշտոննեիի են […]

«Առաջնագծում են այն բոլոր հիշվող զգացողությունները, որոնք յուրօրինակ են և երբեք չեն մոռացվում»

Ֆիզիկապես պաշտպանված ենք բոլորս, և այդ պաշտպանական գործում անփոխարինելի տեղում է մեր Հայ Զինվորը։  Զինվորական համազգեստ կրող մեր երիտասարդները քաջ գիտակցում են իրենց գործն ու անելիքը։ Նրանք ամուր են պահում հայրենի սահմանը՝ սեփական ուժերով, նվիրումով, հայրենասիրությամբ և խելքով։ «Ամեն անգամ հայտնվելով որևէ զորամասում, անմիջապես ցանկություն է առաջանում տեղեկանալ բոլոր զինվորների մասին, զրուցել ու փոխանցել այն […]

ՀՀ ՊՆ-ն մրցույթ է հայտարարում

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի