16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

«Չեմ ուզում այլ ուղղվածություն տեսնել, բայց եթե մարդը ցանկանում է գիտությամբ զբաղվել, կզբաղվի» (տեսանյութ)

«Ես գիտությամբ զբաղվել եմ ինստիտուտն ավարտելուց հետո, պաշտպանել եմ իմ թեկնածուական ատենախոսությունն իմ աշխատանքային 11-րդ տարում: Երբ մարդն ուզում է շարունակակություն կրթության մեջ, կա նաև շրջան, երբ ինքնակրթություն է պետք: Նաև հիմա օնլայն հնարավորություններ կան, որպեսզի չկտրվես գիտությունից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Գիտության, կրթության հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը՝ խոսելով տարկետման իրավունքի […]

«Ինչու՞բախտը քեզ, այդ ճամփով տարավ»

ՀԵՐՈՍ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ, ԱՅԴՊԻՍԻՆ ԾՆՎՈՒՄ ԵՆ Գոռ Վահանի Օհանյան Ազգի պաշտպան իմ զինվոր եղբայր, դու երբեք չլքեցիր քեզ վստահված դիրքը, չթողեցիր թշնամուն առաջ սլանա, միշտ հավատարիմ մնացիր քո հայրենիքին ու քո ազգին։ Եվ ինչքան խոր ու անսասան լինի այդ հավատը զինվորի նկատմամբ, այնքան ամուր ու աներեր կլինեն մեր հայրենիքի հիմքերը։  2015 թվականի դեկտեմբերի 17-ին Փոքր […]

Ադրբեջանը անօդաչու թռչող սարքեր է փորձարկում

Ադրբեջանը սկսել է նոր անօդաչու թռչող սարքերի փորձարկումը, որոնք կարող են ոչնչացնել «հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։ Նա նշել է, որ սկսվել է կումուլյատիվ մարտագլխիկնեով ԱԹՍ-ների թեստավորումը։ Ջամալովի խոսքով՝ այդ ԱԹՍ-ները կարող են ինքնուրույն գտնել և ոչնչացնել «հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան», բացի այդ՝ մի […]

Պաշտպանության նախարարությունից տեղԵկացնում են

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 20-ին: […]

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը փողոց է դուրս գալիս

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, առաջնորդվելով հնարավորինս կառուցողական դիրքորոշմամբ և շուրջ 1 ամիս ակտիվ քննարկումների մեջ գտնվելով ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների հետ, արձանագրում է, որ՝ 1․ Հազարավոր ուսանողների դասադուլից ու 5 տղաների հացադուլից հետո մեր նախաձեռնությունը գնաց հստակ առաջարկների ներկայացման և համապատասխան գերատեսչությունների հետ հանդիպում-քննարկումների ճանապարհով, 2․ Քննարկումների հիմք դարձած մեր առաջարկները ենթադրում […]

Հրաչը զոհվել էր՝ փրկելով իր 12 զինակից ընկերների կյանքը

Ազնվագույն հայորդու կերպար՝ ՀՐԱՉ ՍԱՐԳՍՅԱՆ Միայն անունն ու հայրենիքն են մնայուն։Նա արժանացավ հավիտենության դափնե տիտղոսին, ապրեցին ոգու «փոթորիկը»` երկունքն ու ցնորքը, ում հոգիները ի զորու էին անձնազոհվելու: 2012 թվականի հունիսի լույս 4-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արելյան հատվածում Բերդավան և Չինարի գյուղերի մոտակայքում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Հրաչ Սամվելի Սարգսյանը զոհվել […]

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Դեկմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Այդ մասին ասված է Արցախի հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:      

Զոհվածի մոր հուզիչ հայտարարությունը/տեսանյութ/

ԵԿՄ վարչության շենքում այսօր` դեկտեմբերի  15-ին կայացավ իր ձևաչափի մեջ հուզիչ միջոցառում: Մասնագիտությամբ բժիշկ, բարերար Վահե Բադալյանը 1 միլիոնական  դրամ նվիրեց 80 զոհված զինծառայողի ընտանիքի: Զոհված զինծառայող` Խաչատուր Խաչատրյանի մայրը իր շնորհակալական խոսքով հուզեց բոլորին: Կինը տարիներ առաջ բուժօգնություն էր ստացել բարերարի բժիշկ հոր կողմից: Բարերարի հայրն էլ արտասվեց: Մանրամասները` տեսանյութում:

1 միլիոն և Աստվածաշունչ 80 զոհվածների ընտանիքներին. պաշտոնյաներն էլ հուզվեցին/տեսանյութ/

ԵԿՄ շենքում այսօր տեղի ունեցավ բարեգործական միջոցառում, որի շրջանակներում գործարար-բարերար Վահե Բադալյանը 1 միլիոնական դրամ նվիրեց 2017 թ-ին և 2013 թ-ին զոհված զինծառայողների ընտանիքներին: Իր խոսքում նա նշեց, որ իր բարեգործությունն սկսել է 2014 թ-ից և որոշել է՝ ամեն տարի այդ տարվա զոհվածներին, այդ թվում և 2013-ի զոհվածների ընտանիքներին աջակցել:  Վահե Բադալյանը հավելեց, որ ծնվել […]

Ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողությունները ևս

«Ամբողջովին կիսում եմ այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում: Եթե հիշում եք՝ տևական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետո, երկու-երեք փորձ եղավ, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով, և սա եղավ արդյունքը, որ դիվերսիաներ անցկացնելու հնարավորությունն իրոք նվազել է»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի