1 միլիոն և Աստվածաշունչ 80 զոհվածների ընտանիքներին. պաշտոնյաներն էլ հուզվեցին/տեսանյութ/
ԵԿՄ շենքում այսօր տեղի ունեցավ բարեգործական միջոցառում, որի շրջանակներում գործարար-բարերար Վահե Բադալյանը 1 միլիոնական դրամ նվիրեց 2017 թ-ին և 2013 թ-ին զոհված զինծառայողների ընտանիքներին: Իր խոսքում նա նշեց, որ իր բարեգործությունն սկսել է 2014 թ-ից և որոշել է՝ ամեն տարի այդ տարվա զոհվածներին, այդ թվում և 2013-ի զոհվածների ընտանիքներին աջակցել:
Վահե Բադալյանը հավելեց, որ ծնվել է բժիշկների ընտանիքում, մասնակցել արցախյան պատերազմին, իր համար շատ կարևոր ու թանկ առաքելություն է զոհվածների հարազատների կողքին լինելը: Ի դեպ, մեկ միլիոնի հետ միասն նա նվիրում էր նաև Աստվածաշունչ:
Նկատենք, որ 80 ընտանիք ստացան այս աջակցությունը: Զոհվածների հարազատները հուզված էին, դահլիճում էլ գրեթե բոլորն արտասվում էին: Հուզվել էր նաև ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը, ԱԻՆ Դավիթ Տոնոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մանրամասները` տեսանյութում: