Հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանն անցել է լայնածավալ հարձակման: Ունենք զոհեր. Արծրուն Հովհաննիսյան/տեսանյութ/
Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմը շարունակվում է, ու, բնականաբար, ամեն ժամ ավելանում է երկու կողմերի կորուստների թիվը։ Razm.info –ն ներկայացնում է սպանված ադրբեջանցիների եւս 35 անուն, որը գումարելով նախկին երկու ցուցակներին, ընդհանուր առմամբ ստացվում է 82 հայտնի անուն։ Կարեւորը՝ սոցցանցերում ադրբեջանցիների գրառումները գնալով ավելանում են, կրկին նշենք՝ սրանք առայժմ միայն մեզ մոտ եղած տվյալներից համակարգված անուններն […]
Վարչապետը հարցազրույց է տվել ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել մի խումբ ռուսաստանյան լրատվամիջոցների, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին: Հարցազրույցին մասնակցել են «Россия 24», «Дождь», «РБК» հեռուստաալիքների լրագրողները, «ТАСС», «РИА Новости», «Спутник Армения», «Интерфакс» լրատվական գործակալությունների, […]
«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը: «Ամբողջ գիշեր շփման գծի գրեթե ամբողջ բնագծով ընթանում էին ինտենսիվ մարտեր, հատկապես կցանկանայի առանձնացնել՝ հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղությունները»,- ասաց […]
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով: Բացի այդ, Վարդանյան եղբայրները 50 մլն դրամի սիգարետ են տրամադրել զինծառայողների և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար:
Նախաձեռնողականությունը դանդաղ անցնում է մեր ձեռքը: Ադրբեջանի զինուժի տեխնիկական միջոցները առաջնագծում բավականին նվազել են: Շփման գծի ողջ երկայնքով վառված տանկեր ու զրահամեքենաներ են: Էդիկ Բաղդասարյան
Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված […]
Աշխարհ առաջին խաչակիրները, քաղաքակրթության ջահակիրները կենաց ու մահու կռիվ են տալիս խավարի ու չարի դեմ, ցեղասպանների ու ահաբեկիչների դեմ: Գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաեւ թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաեւ թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով […]
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինվորների հիշատակը։ Այնուհետև քննարկեցին Կառավարության կողմից ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը։ Ներկայացնելով օրենքի նախագիծը, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկում են պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շրջանում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային […]
























