18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը. ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից հաղորդում են, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:  «Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, […]

Տունս գլխիս փուլ եկավ՝ ավիրվեց։ Անեծք թուրքին. զոհված զինվորի հայր

«Սեպտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝թշնամու դեմ անհավասար մարտում հերոսաբար զոհվեց 22-ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը (լրացել էր ծառայության 1 տարի 1 ամիսը)»։ Այս մասին ՖԲ-ում գրառում է արել նրա հայրը՝ Հմայակ Մազմանյանը։ «Գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. ավարտեց ԵՊՄՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը, փորձառու մեղվաբույծ, մեղվապահ է։ Տղաս ինչպես զոհվածներից շատերը դեռատի տարիք ուներ,ամուրի […]

Ադրբեջանը փորձելու է նոր ճեղքումներ անել. ռազմական փորձագետ /տեսանյութ/

Այսօր առավոտվանից Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա է սանձազերծել նաեւՀայաստանի դեմ: Այսօր հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ Ադրբեջանի հարձակման առաջին ալիքը խեսդվեց ի շնորհիվ մեր զինվորականների անձնքազոհության: Նրա խոսքով՝ այս պահին թշնամին ռեզերվային ուժեր է կուտակում եւ կփորձի նոր ճեղքումներ անել:  

Հայկական ԶՈՒ-ն ստիպված է օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման, շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող ռազմական տեխնիկայի տեսակներ. ՊՆ

Սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների […]

Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում. ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել եւ կից գրառում արել՝ նշելով․ «Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում»,-նշել է նա: Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ «Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, […]

Երբ Հայաստանի նախկին գերագույն հրամանատարները կկանգնեն մեկ հարթակում․ Ժողովուրդ

Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ արցախաադրբեջանական պատերազմի սկսումից ի վեր, Հայաստանում եւ Արցախում մոբլիզիացիա է սկսվել։ Բոլորը միասնական խնդիր են դրել իրենց առջեւ ամեն գնով հաղթելու։ Միասնականության շունչն այս օրերին մեր երկրում թեւածում է ամենուր՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ չհարցնելով տարիք ու սեռ։ Միասնականության որոշակի դրսեւորումներ նկատվեցին նաեւ Հայաստանի քաղաքական բզկտված դաշտում, եւ չնայած ժլատ բառապաշարով, այնուամենայնիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի