Եղնիկ Վաչոյի մոր աղոթքը. Արցախյան վկայություններ

Եղնիկ Վաչոյին հանդիպեցի Դոսաֆի գարաժում։ Ոստիկանության աստիճանավոր էր, «Դուշման» Վարդանի ընկերը։ Նրա հետ միասին կռվել էին թե՛ Աղվանստանում, թե՛ Արցախում։ Բանաստեղծի նման «երկինքոտ» մարդ էր Եղնիկ Վաչոն` արվեստ սիրող, գիրք ընթերցող, կյանքի խինդ ու սեր կար աչքերում։ Եվ ասես միայն նրա հաղթ հասակն էր խոսում Վաչոյի ազատամարտիկ լինելու մասին։ Շահումյանի գյուղերից մեկի երեխաներին հիշելիս հուզվում […]