17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում. Արցախի ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով […]

Արցախի ՊԲ-ն հայտնել է ևս 40 զոհված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ևս 40 անուն՝ Պահեստազորային Անտոնյան Վրույր Սիամանթոյի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Վարդանյան Հարություն Սամվելի, ծնվ. 1982թ. Ավետիսյան Հովհաննես Նիկոլայի, ծնվ. 1967թ. Խաչատրյան Արթուր Արարատի, ծնվ. 1992թ. Գրիգորյան Վանիկ Գրիգորի, ծնվ. 1971թ. Կոստանյան Գևորգ Արկադիի, ծնվ. 1996թ. Մարգարյան Համազասպ Վլադիկի, ծնվ. 1972թ. Խաչատրյան Վարդան Զորիկի, ծնվ. 1990թ. […]

Լուսադեմին թշնամական ուժերը վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը […]

Ստեփանակերտից ոչ հեռու գտնվեղ Շոշ գյուղում ադրբեջանական ԶՈւ–ի կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել

Ստեփանակերտից ոչ հեռու գտնվեղ Շոշ գյուղում ադրբեջանական ԶՈւ–ի կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ «Կրկին հրթիռակոծում են Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները։ Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտը կրկին գնդակոծվում է թշնամու կողմից

Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին գնդակոծվում է թշնամու կողմից։ Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտում աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։ Նրա խոսքով` միացել է օդային տագնապը, մարդիկ շտապում են տեղափոխվել ապաստարաններ, լսվում են պայթյունների ձայներ։ Ադրբեջանական կողմը, կրկին խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, թիրախավորել է խաղաղ բնակչությանը։

Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի:  Պետք է տեր կանգնենք մեր […]

Հայ բժիշկները վիրահատել են Արցախի ՊԲ կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողին

Հայ բժիշկները վիրահատել են Արցախի պաշտպանության բանակի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողին: Инфотека24 պորտալում հայտնվել է ռազմագերու՝ բժշկական հաստատությունում գտնվելու տեսանյութը․ այնտեղ նա բուժում է անցնում։ Հիշեցնենք, որ նախօրեին սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում ադրբեջանցի զինվորականները ցուցադրաբար գնդակահարում են հայ աշխարհազորայիններին, որոնք գերության մեջ էին հայտնվել և զենքերը վայր դրել։ Ընդ որում, հայ գերիներից մեկը մոտ […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 29 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Վարդանյան Հովիկ Արմենի, ծնվ. 1996թ. Գրիգորյան Հակոբ Ալբերտի, ծնվ. 2000թ.   Ստեփանյան Մհեր Տելիկի, ծնվ. 1969թ. Հայրապետյան Վարդան Խաչիկի, ծնվ. 1987թ. Մարտիրոսյան Կարեն Ձոնիկի, ծնվ. 1997թ. Կարապետյան Գոռ Հայկազի, ծնվ. 1994թ. Գալստյան Արման Արմենի, ծնվ. 2000թ. Զաքարյան Տիգրան Վահանի, ծնվ. 1988թ. Աֆրիկյան Վահագն Վանիկի, ծնվ. 1984թ. Բալբաբյան Սերգեյ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի