11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Կադրեր Մարտակերտի հրթիռակոծված հոսպիտալից։ Կան զոհեր

Կադրեր Մարտակերտի հրթիռակոծված հոսպիտալից:Հոսպիտալի տարածք ընկել է ամենաքիչը 2հրթիռ: Ադրբեջանի ԶՈւ-ն հարվածել է ուղիղ անցակետին և հիվանդանոցի բուժմասին:Նախնական տվյալներով կան զոհեր:Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Սաշա Կոցը:

Եւս 23 զոհ։ ՊԲ-ն նոր անուններ է հրապարակել

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Կամավորական Շահինյան Տիգրան Կառլենի, ծնվ. 1968թ. Առաքելյան Սամվել Լևոնի, ծնվ. 2001թ. Տերոյան Պարգև Կարենի, ծնվ. 1998թ. Ադամյան Էմիլ Հակոբի, ծնվ. 2001թ. Սիմիկյան Արթուր Միքայելի, ծնվ. 2001թ. Թագվորյան Գրիգոր Վահեի, ծնվ. 1999թ. Եղշատյան Գևորգ Արթուրի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Շահբազյան Կամո Գևորգի, ծնվ. 1979թ. Ասատրյան Վահագն Ֆելիքսի, ծնվ. 1977թ. Ավետիսյան […]

Ռուբեն Սանամյանի մահվան լուրը հերքում է ինքը՝ ՀՀ ազգային հերոսը /տեսանյութ/

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Այդ լուրն մեծ ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։  «Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի […]

«Իհարկե, որոշ տեղերում ադրբեջանական ուժերն առաջ են եկել, բայց այդ հատվածը ռազմական գիտության տեսանկյունից ծիծաղելի փոքր է». Արծրուն Հովհաննիսյան

«Իսկանդերը» դա ինչ-որ աբսոլյուտ զենք չի, այն հրթիռ է հրթիռների նման: «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով այն պահանջներին, թե ինչու հայկական կողմը գործի չի դնում «Իսկանդերը»: «ՊԲ սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են: Մարտագլխիկի առումով «Իսկանդերը» շատ նման է «Տոչկա-Ու»-ին, ուղղակի հեռահարությունը մեծ է, և թռիչքի […]

Երեկ երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից, 10 օր պահ մտած են եղել. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, ում իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել»,-ասաց նա և հիշեցրեց, որ երկու խումբ ևս ավելի վաղ անտառներից […]

ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի 1 միավոր ՍՈւ-25 գրոհիչ

Հակառակորդը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի պահանջները, հյուսիս-արևելյան ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի 1 միավոր ՍՈւ-25 գրոհիչ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի