17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում։ Հակառակորդը մեծ կորուստներ ունի և նահանջում է․ ՊՆ խոսնակ

Հակառակորդը մեծ կորուստներ ունի և նահանջում է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»,- գրել է նա։

Երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային, պետք է կասեցնեն հետագա մատակարարումները. Նիկոլ Փաշինյան

Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել: Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 43 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Այվազյան Արամ Նվերի, ծնվ. 1997թ. Սաղաթելյան Արտյոմ Համլետի, ծնվ. 2001թ. Գևորգյան Դավիթ Արսենի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Գագիկ Վարուժանի, ծնվ. 2000թ. Շաշիկյան Տիգրան Հապետնակի, ծնվ. 2000թ. Ավդալյան Լևոն Ռոբերտի, ծնվ. 1995թ. Սահակյան Սևակ Հենրիկի, ծնվ. 2001թ. Խանումյան Արամ Գերասիմի, ծնվ. 2000թ. Հակոբյան Լևոն Արտյոմի, ծնվ. 2000թ. Զաքարյան Հրաչիկ Ռուբիկի, […]

Նահանջը պարտություն չէ… Արծրուն Հովհաննիսյան

Նահանջը պարտություն չէ, 1918 ին էլ կար նահանջ, 1941թ. Էլ կար նահանջ, 1992թ. Էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Արի կանգնի իմ կողքին։ Հաղթանակը վրա է հասնում էն պահին, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը հայրենիքի. Ադեկվադների ուղերձը առաջնագծից /տեսանյութ/

Արթուր Դանիելյանի և Կոնստանտին Տեր-Նակալյանի ուղերձը ռազմաճակատից․արի կանգնի իմ կողքին։ Հաղթանակը վրա է հասնում, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը հայրենիքին։ «Ադեկվադ» միաբանություն կուսակցության անդամներ Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը ռազմաճակատից հանդես են եկել ուղերձով։ «Արի կանգնի իմ կողքին։ Հաղթանակը վրա է հասնում էն պահին, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը […]

«Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ դեմ է զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն։ «Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ԴԵՄ ԵՄ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելու որևէ գործարքի և ՉԵՄ ԼԻԱԶՈՐՈՒՄ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որևէ անձի կնքել նման գործարք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ բանակցելիս հիշել հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջերին: Զորակցում եմ վարչապետին հայ […]

Իրանը չի ընդունի մարդկանց գլխատելը կամ քաղաքները և անմեղ մարդկանց թիրախավորելը. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայ զինվորի գլխատման դեպքին։ Հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» պետական գործակալությունը։ ԱԳՆ խոսնակը թվիթերյան իր էջում նշել է, որ Իրանը չի ընդունի մարդկանց գլխատելը կամ քաղաքները և անմեղ մարդկանց թիրախավորելը, ինչպես թաքֆիրականներն են անում: Նա երկու կողմերին էլ հորդորել է հավատարիմ մնալ միջազգային […]

Զոհվել է Հայաստանի երիտասարդների հավաքականի ձյուդոիստ Գոռ Սարգսյանը

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Արցախյան ռազմաճակատում քաջաբար զոհվել է Հայաստանի ձյուդոյի երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը: «Ձյուդոյի ֆեդերացիան խորապես ցավակցում է Գոռ Սարգսյանի ընտանիքին և հարազատներին, մաղթում համբերություն։ Հանգչիր խաղաղությամբ հերոս», – ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. Ստեփանյան

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար», – գրել է Ստեփանյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի