27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հրանտ Դինքի մարդասպանը ցանկանում է փոխել իր անունը

Թուրքիայում հրապարակվող հայկական «Agos» շաբաթաթերթի գլխավո խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը ցանկանում է փոխել իր անունը: Մասնավորապես թուրքական մեդիադաշտում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Սամասթը գրավոր միջնորդություն է ներկայացրել է Աքչաաբաթի առաջին ատյանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով փոխել իր անունը: Դատարանը առաջիկայում, ուսումնասիրելով Սամասթի հիմնավորումները, կհայտարարի կայացված որոշման մասին: Հիշեցնենք, որ Օգյուն Սամասթը 16 տարի անազատության մեջ […]

Ուշագրավ ապացույցներ, թե ինչպես է Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը հանգեցրել ցեղասպանական հանցագործությունների

«Զովիգյան» հանրային գրասենյակը հրապարակել է բաց կոդով հետախուզական (OSINT) և գեոլոկացիոն զեկույց՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման մեկամյակին ընդառաջ: Զեկույցը նախատեսված էր պարզելու, թե արդյոք Ադրբեջանը Լաչինի միջանցքում իրականացրել է շրջափակում՝ Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ: «Շրջափակումից մինչև պատերազմ. Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումներ» վերնագրով զեկույցը համահեղինակել է «Զովիգյան» հանրային գրասենյակի հիմնադիր Լին Զովիգյանը՝ բաց կոդով […]

Գազան շարունակվում է ինտենսիվ կերպով ռմբակոծվել /Տեսանյութ/

Ռազմական գործողությունների ողջ ընթացքում իսրայելական բանակը Գազայի հատվածի վրա օդից նետել է առնվազն 29 հազար ռումբ։ Փորձագետները պնդում են, որ հոկտեմբերի 7-ից թափվող շուրջ 60 տոկոսն է ճշգրիտ հարված եղել: Նշենք, որ Իսրայելի հարձակումների արդյունքում արդեն զոհվել է 18.884 մարդ, վիրավորվել ավելի քան 55.000-ը: Այս մասին հայտնում է CNN-ը: Մանրամասնրը՝ կից տեսանյութում:

Արդեն 6 ամիս է Արմեն Աշոտյանը բանտում է

Արդեն 6 ամիս է Արմեն Աշոտյանը բանտում է: Շատերը կզարմանան, որ արդեն այդքան ժամանակ է անցել, բայց Արմենի ընտանիքի, ընկերների ու հարազատների համար սա ցավի ու տառապանքի 6 ամիս է: Արմենն իր պայքարի ողջ ընթացքում բանտում նստելու հանգամանքը միշտ աչքի առաջ է ունեցել, որովհետև գիտակցել է, թե ում դեմ է պայքարում և դրանք ինչի են […]

«Դիզելի» շինծու գործով դատախազը կարդաց մեղադրական ճառը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը: Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Նախորդ դատական նիստին […]

Նախարարները հայտնվել են կոռուպցիոն սկանդալի մեջ /Տեսանյութ/

Այսօր Ճապոնիայի 4 նախարարներ հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին իրենց շուրջ հասունացած սկանդալի պատճառով: Իշխող կուսակցության ամենահեղինակավոր խմբակցությունը վերջին հնգամյակում շուրջ 500 մլն իեն /շուրջ 2,8 մլն ֆունտ ստեռլինգ/ թաքցրել է ֆոնդերում: Nikkei –ի փոխանցմամբ՝ Տոկիոյի դատախազությունը նախաձեռնել է քրեական վարույթ կաշառակերության մեղադրանքով:

Ադրբեջանական գերության մեջ մնացած հայերը

Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձավ 32 գերի։ Դատելով պաշտոնական տվյալներից՝ ևս 23 հայ դեռ ադրբեջանական գերության մեջ է։ Իրավապաշտպանների տեղեկություններով (ոչ պաշտոնական տվյալներ)` նրանց թիվը շատ ավելի մեծ է` ավելի քան 100։ Գերությունից վերադարձածների թվում չէ լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը, որը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ որպես «միջազգային ահաբեկիչ»: Նրա անունը կար ադրբեջանական կողմի նախնական […]

Գագիկ Խաչատրյանի որդիները լվացել են շուրջ 1,5 մլրդ դրամ, 97 մլն դոլար ու 2 մլն եվրո. դատախազություն

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ-ի որդի Ա.Խ-ի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա-ի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ-ն, 2008-2016 թվականներին զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի […]

Ինչպես էր «Զվարթնոց»-ի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում. ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացմամբ՝ համացանցում նախորդ տարի՝ Ամանորի շեմին, տարածվել էր մի լուսանկար, որտեղ պատկերված էր դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որն ընտանիքի հետ մեկնում էր Դուբայ՝ Նոր տարին դիմավորելու։ Մեծ աղմուկ բարձրացրած այս լուսանկարի պատմությունն այդպես էլ չբացահայտվեց. ինչպե՞ս էր «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում: Մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության, իսկ Քաղավիացիայի […]

Պատերազմ Վահե Ղազարյանի դեմ. Հրապարակ

Երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքում եւ ձերբակալել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գեւորգյանին եւ Կապանի բաժնի պետի տեղակալ Վաղարշակ Գինոսյանին: Թե ինչու են ձերբակալվել, նախաքննության շահերից ելնելով՝ չեն հայտնում։ Թերթի տեղեկություններով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվել են ծառահատման գործընթացի հովանավորչության կասկածանքով, երկուսն էլ Վահե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի