27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեւանում «օրենքով գողերի» միջեւ «ռազբորկա» է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին Երևանում օրենքով գողերին միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հայտնաբերել են Mercedes մակնիշի 10 MO 010 համարանիշի և Toyota մակնիշի 11 OT 001 համարանիշի ավտոմեքենաները, որոնք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի […]

Ոչ մի բռնություն մեզ հետ չի պահելու խաբեությամբ բռնազավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեր ուղուց. Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) հասարակական-քաղաքական գործիչ, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին մեղավոր ճանաչեց և նախադեպը չունեցող աբսուրդային արգելք դրեց նրա հանրային-քաղաքական գործունեության վրա՝ պարտավորեցնելով 2 տարի 6 ամսով չկազմակերպել հավաքներ և չմասնակցել դրանց։ Համարում ենք, որ այս քայլով դատարանը կատարում է […]

Հիշո՞ւմ եք իշխանական այս կնոջը

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հիշո՞ւմ եք իշխանական այս կնոջը։ Նա ժամանակին զրպարտել էր Տաթև Վիրաբյանին, թե իբր վերջինս հայտնել է, որ գումարի դիմաց է հավաքներին մասնակցել։ Իսկ ամենածանրն այն է, որ այս կինն այդպիսի զրպարտությունն արել էր Տաթևի բանտարկության ընթացքում։ Ես տեղեկացրել էի, որ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որով էլ […]

Կարեւորը, որ ԱԱԾ աշխատողները, ոստիկաններն ու քննիչները գոհ մնան. Հրապարակ

«Ազգային անվտանգության ծառայություն այցելած Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ իր խոսքի վերջում աչքալուսանք տվել ԱԱԾ աշխատողներին. «Արձանագրում եմ, որ համաչափորեն աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով…Մենք շատ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ պետական ծառայությունում տասնամյակով աշխատավարձերի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչն ակնհայտորեն նեգատիվ է ազդում մարդկանց […]

Ինչո՞ւ չեն բացահայտվում բանկային տերմինալների վրա հարձակումները. Հրապարակ

Բանկային համակարգին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ վերջին շաբաթներին աննախադեպ չափերի են հասել բանկային տերմինալների վրա հարձակումները, կեղծ գործարքները: Երեւանի եւ մարզերի ամենատարբեր անկյուններում տեղակայված այդ սարքերի դեմ իրականացվող գործողություններին, սակայն, կարծես ոստիկանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում: Բանկերում տարակուսում են, թե ինչու բացահայտումներ չկան` չէ՞ որ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան տեղակայված տերմինալների մերձակայքում, ինչո՞ւ […]

Պատգամավորը թույլ է տվել հիմնազուրկ արտահայտություններ, որոնք պարունակում են ՔՕ-ով նախատեսված հանցակազմ

«Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ բարձր ամբիոնից մի քանի լրատվամիջոցի հասցեին իրեն թույլ է տվել հիմնազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն հարիր չեն ԱԺ պատգամավորին, այլև իրենց մեջ պարունակում են զրպարտության ու վիրավորանքի, ինչպես նաև Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ»,-ասված է «Ժուռնալիստների միության» տարածած հայտարարության մեջ։ Միությունը մանրամասնում է՝ իր ելույթում […]

Իրանում կախաղան են բարձրացրել 29-ամյա կնոջ /Տեսանյութ/

Սամիրա Սաբզանը մահապատժի է ենթարկվել լուսադեմին Թեհրանի հարևան Քարաջ քաղաքի Ղըզել Հեսարի բանտում: Վերջին տասնամյակը նա անցկացրել էր իրանական բանտում, մինչդեռ գործը տարիներով ձգձգվում էր: «Այսօր առավոտյան մահապատժի դատավճիռը իրականացվել է ամուսնու «կանխամտածված սպանության» համար դատապարտված հարսնացու Սամիրա Սաբզանի նկատմամբ», – ասվում է IHR-ի հայտարարության մեջ։ Նշենք, որ Սաբզանը ընդամենը 15 տարեկան էր, երբ բռնի […]

Բանտարկյալները վերադարձան. /Տեսանյութ/

Վենեսուելան և ԱՄՆ-ն ձեռք են բերել բանտարկյալների փոխանակման համաձայնագիր, քանի որ լարվածությունը վերացել է: Տասը բանտարկյալներ վերադարձան ԱՄՆ, իսկ Մադուրոյի դաշնակից Ալեքս Սաաբը վերադառնում է Վենեսուելա այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նրան ներում շնորհեց։ Բոլոր ամերիկացիները, ովքեր անօրինական կերպով ձերբակալվել են Վենեսուելայում, այժմ ապահով վերադարձել են Միացյալ Նահանգներ», – գրել է ԱՄՆ […]

Ամենաերկար ազատազրկման դատապարտված քաղաքացին արդարացվել է 48 տարի անց. /Տեսանյութ/

Օկլահոմայի դատարանը արդարացման դատավճիռ է կարդացել Գլին Սիմոնսի համար, ով գտնվում էր բանտում 1974թ. կատարված սպանության համար: Հատկանշական է, որ Սիմոնսը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկար ժամանակով և ամենաանարդար դատավճռով դատապարտված բանտարկյալն է: Նա ազատվել է բանտից՝ արդար ճանաչվելով 70 տարեկանում: 22 տարեկանում անհիմն դատապարտվելով և ազատվելով 70-ում՝ Սիմոնսը իրավունք ունի պահանջելու մինչև 175.000 դոլար փոխհատուցում: […]

Ոչ մի ապահով վայր չկա Գազայում. հրթիռային հարվածներ. /Տեսանյութ/

Գազայում զոհվածների թիվը շարունակում է աճել. Այս պահին այն գերազանցել է 20.000-ը. ՄԱԿ-ը երրորդ անգամ արդեն ձգձգում է օգնություն ուղարկելու համար քվարկությունը: Նշվում է, որ հետաձգումը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից դրվող վետոյից խուսափելու հանգամանքով, քանի որ վերջինս պաշտպանում է իր դաշնակից Իսրայելին: Դեկտեմբերի 1-ին խախտվեց 7-օրյա զինադադարը և պատերազմը ավելի ինտենսիվ փուլ թևակոխեց՝ ակտիվացած ցամաքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի